Հա

Օրակարգ

29/08/2016 - 12:10

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հանդիպումը՝ Սպահանի նահանգապետի հետ

Կիրակի՝ օգոստոսի 28-ի կ. յ. ժամը 7-ին, ԻԻՀ-ում ՀՀ-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, դեսպանատան եւ ազգային առաջնորդարանի ներկայացուցիչների ընկերակցութեամբ հանդիպեց Սպահանի նահանգապետ դոկտ. Ռասուլ Զարգարփուրին:
Հանդիպման սկզբում պրն. նահանգապետը ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերից յետոյ, կարեւոր համարեց Իրան-Հայաստան բարեկամութիւնն ու բարիդրացիութիւնը:

Կիրակի՝ օգոստոսի 28-ի կ. յ. ժամը 7-ին, ԻԻՀ-ում ՀՀ-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, դեսպանատան եւ ազգային առաջնորդարանի ներկայացուցիչների ընկերակցութեամբ հանդիպեց Սպահանի նահանգապետ դոկտ. Ռասուլ Զարգարփուրին:
Հանդիպման սկզբում պրն. նահանգապետը ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերից յետոյ, կարեւոր համարեց Իրան-Հայաստան բարեկամութիւնն ու բարիդրացիութիւնը:
Պրն. Թումանեանը ծանօթացրեց Սպահան կատարած իր այցելութեան նպատակի մասին, յոյս յայտնեց, որ նահանգապետի աջակցութեամբ տնտեսական համագործակցութեան նոր հեռանկար կը բացւի երկու երկրների առջեւ: Պրն. դեսպանը նշելով Սպահան նահանգի հետ բազմակողմանի յարաբերութիւններ մշակելու առնչութեամբ Հայաստանի մարզերի պատասխանատուների մօտ առկայ հետաքրքրութեան մասին, գործնականի անցնելով Հայաստանի Լոռու մարզի նահանգապետի կողմից համագործակցութեան առաջարկի նամակը փոխանցեց նահանգապետին, որի մասին նաեւ Արտգործնախարարութեան միջոցով պաշտօնական գրառումներ կատարւելու են:
Պրն. նահանգապետը դրական արտայայտւելով յարաբերութիւնների զարգացման ուղղութիւնների մասին, վստահեցրեց, որ քաղաքական եւ պետական հարցերը կարգաւորելու առումով իր ամբողջական աջակցութիւնն է ցուցաբերելու, իսկ գործնական աշխատանքները կիրականացւեն նահանգի Առեւտրի պալատի միջոցով, որոնց նաեւ իր յորդորն է ուղղելու:
Պրն. Թումանեանը նշեց, որ Հայաստանի մարզերը Սպահան նահանգի հետ տնտեսական յարաբերութիւն զարգացնելու վրայ մեծ համարում ունեն, եւ ինքը վստահ է, որ երկու կողմերը բաւարար աղբիւրներ ունեն օգտակար արդիւնաւորութեան հասնելու համար: Դեսպանը խօսելով հոկտեմբերի 5-ից 8-ը Թեհրանում Միջազգային ցուցահանդէսների մշտական վայրում հայաստանեան աւելի քան հարիւր գործարարների աշխատանմուշների ցուցադրման մասին, յորդորեց նահանգապետին՝ իր միջոցներով Սպահան նահանգի գործարարների մասնակցութիւնն ու այցը ապահովել սոյն ցուցահանդէսին, որը ճանաչողական եւ ապագայի համագործակցութեան լաւագոյն առիթ կարող է հանդիսանալ:
Նահանգապետը յիշեցրեց, որ նախապէս իր զբաղեցրած էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտօնից ելնելով ծանօթ է Հայաստանի հետ Իրանի վարած արտաքին քաղաքականութեանը, եւ վստահ է, որ համագործակցութեան այս նոր ոլորտը ամբողջովին բաւարարելու է երկու դարաւոր հարեւաններին:

Հանրային կապի գրասենեակ,
ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։