Հա

Օրակարգ

30/08/2016 - 13:10

Գաբրիէլ Բալայեան.- «Սահմանադրական փոփոխութիւններով Ալիեւը ցանկանում է Ադրբեջանը վերածել խանութեան»

Ադրբեջանում, միանշանակ, ամրապնդւում է բռնապետութիւնը. «tert.am»-ի հետ զրոյցում, խօսելով հարեւան երկրում սպասւող սահմանադրական փոփոխութիւնների մասին, ասաց սահմանադրագէտ Գաբրիէլ Բալայեանը:

Ադրբեջանում, միանշանակ, ամրապնդւում է բռնապետութիւնը. «tert.am»-ի հետ զրոյցում, խօսելով հարեւան երկրում սպասւող սահմանադրական փոփոխութիւնների մասին, ասաց սահմանադրագէտ Գաբրիէլ Բալայեանը:
«Իրենց սահմանադրութեամբ՝ սահմանադրական նախագծերին եզրակացութիւն է տալիս Սահմանադրական դատարանը: Փաստօրէն, հիմա այն մասնակից կամ յանցակից է դառնում այդ ամենին: Նաեւ՝ սահմանադրութեամբ փոխնախագահի պաշտօն են սահմանում, որը յետխորհրդային շրջանում պարզ դարձաւ, որ ընդհանրապէս չպէտք է լինի, քանի որ, եթէ գոյութիւն ունի վարչապետ, փոխնախագահի պաշտօնը վերանում է»,- ասաց սահմանադրագէտը:
Նշենք, որ Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէի նախապատրաստական փուլը: Յուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Սահմանադրական դատարան փոխանցւած նախագծի համաձայն՝ առաջարկւում է գործող նախագահի պաշտօնավարման ժամկէտը երկարաձգել 7 տարի ժամկէտով:
Նոր Սահմանադրութեան նախագծով առաջարկւում է նաեւ նւազեցնել նախագահի թեկնածուի տարիքային շեմը, որը հիմա 35-ն է. «Այդպիսով Ալիեւը ցանկանում է իր ընտանիքի անդամներից մէկին նշանակել փոխնախագահ, յետոյ նախագահ: Ենթադրում եմ, որ դրա համար նախատեսել է զաւակներին»,- նշեց Գաբրիէլ Բալայեանը:
Նա աւելացրեց, որ նախագծից նկատելի է, որ քաղաքացիների իրաւունքների յստակ սահմանափակում է լինելու. «Իրականում Ալիեւը սահմանադրական այս փոփոխութիւններով ցանկանում է Ադրբեջանը վերածել խանութեան, դեռ 2003 թւականից նոյն մարդն է իշխանութեան գլխին»:
Սահմանադրագէտը յիշեցրեց նաեւ, որ դեռեւս 2009 թւականին Ադրբեջանում կայացած սահմանադրական փոփոխութիւնների ժամանակ, երբ վերացւեց նախագահի վերընտրւելու սահմանափակումը, Վենետիկի յանձնաժողովը բացասական եզրակացութիւն տւեց, սակայն տեղի իշխանութիւնները դա հաշւի չառան:
«Սա նաեւ Ադրբեջանի իշխանութիւնների արձագանգն է իրենց երկրի օրէցօր վատթարացող տնտեսական վիճակին. այն է՝ կենտրոնացնել իշխանութիւնը եւ շարունակել ռեպրեսիաները: Թուրքմենիայում անգամ նման սահմանադրութիւն չկայ: Ադրբեջանը ժողովրդավարական գործընթացների առումով ամենափակ յետխորհրդային երկիրն է»,- ասաց նա:
Հիմա արդէն, ըստ Գաբրիէլ Բալայեանի, նկատելի է միջազգային կառոյցների բացասական արձագանգը Ադրբեջանում սպասւող սահմանադրական փոփոխութիւններին. «Human Rights Watch»-ն է բացասական արտայայտւում, «constitusion.net»-ում է տեսանելի, որ կայ բացասական վերաբերմունք: Սպասւում է, որ միջազգային կառոյցների կողմից կը լինեն նաեւ յայտարարութիւններ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։