Հա

Օրակարգ

31/08/2016 - 12:40

Շտայնմայերը մերժել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու բանաձեւից հրաժարւելու Թուրքիայի պահանջը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստօրէն արձագանգել է «Ինջիռլիք»-ի ռազմաբազա գերմանացի պատգամաւորների այցի վերաբերեալ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի յայտարարութեանը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստօրէն արձագանգել է «Ինջիռլիք»-ի ռազմաբազա գերմանացի պատգամաւորների այցի վերաբերեալ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի յայտարարութեանը:
Ինչպէս յայտնում է «Deutsche Welle»-ի թուրքական ծառայութիւնը՝ Շտայնմայերը յայտարարել է, որ եթէ Թուրքիան շարունակի արգելել գերմանացի պատգամաւորների մուտքը ռազմաբազա, ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարելու նպատակով «Ինջիռլիք»-ում գտնւող գերմանացի զինւորականները յետ կը քաշւեն այնտեղից;
«Քանի որ «Ինջիռլիք»-ում օտարերկրեայ զինւորականների առաքելութիւնների հարցը հաստատում է դաշնային խորհրդարանը, ապա անհրաժեշտ է, որ պատգամաւորները կարողանան այցելել առաքելութեան վայր»,- ասել է Շտայնմայերը:
Նա մերժել է Չաւուշօղլուի պահանջը՝ Գերմանիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւից հրաժարւելու վերաբերեալ:
«Չեմ կարծում, որ դա որեւէ կապ ունի խնդրի հետ, եւ այս մասին ես ասել եմ իմ թուրք գործընկերոջը»,- յայտարարել է Շտայնմայերը:
Յիշեցնենք, որ նախօրէին Չաւուշօղլուն հանդէս էր եկել յայտարարութեամբ՝ ասելով, որ պաշտօնական Անկարան գերմանացի պատգամաւորներին թոյլ կը տայ մուտք գործել «Ինջիռլիք»-ի ռազմաբազա այն դէպքում, եթէ Գերմանիայի կառավարութիւնը հրաժարւի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւից:
«Դա կախւած է Գերմանիայի կողմից ձեռնարկւելիք քայլերից: Եթէ նրանք անհրաժեշտ քայլերի դիմեն, ապա մենք հնարաւոր կը դարձնենք այցը: Սակայն, դժբախտաբար, պէտք է ասեմ, որ նրանք, ովքեր միջամտում են եւ մոնիպուլացնում են մեր պետութիւնն անարդար ձեւով, այց կատարելու թոյլտւութիւն չեն ստանայ»:
Թուրքիայի ԱԳՆ-ից յայտնել են, որ Չաւուշօղլուի նախանշած «անհրաժեշտ քայլերը» ենթադրում են, որ Գերմանիայի կառավարութիւնը հեռացնի իրեն Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող Բունդեսթագի բանաձեւից, եւ յստակեցնի, որ կառավարութիւնը չի աջակցում դրան:

«armenpress.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։