Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 01 Սեպտեմբերի 2016 12:10

Բոլոր գործընթացների առանցքը պէտք է մնայ Արցախի Անկախութեան ամրագրումը

1991 թւականի սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախութեան հռչակումը հայոց նորագոյն պատմութեան ամենաշրջադարձային էջերից մէկն էր:

Արցախի անկախութեանը հետեւած իրադարձութիւնները, յատկապէս ադրբեջանցիների կողմից պարտադրւած պատերազմում յաղթանակը դարձան հայ ժողովրդի մեծ տեսլականի՝ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ իրագործման առաջին ծիծեռնակները:

 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

1991 թւականի սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախութեան հռչակումը հայոց նորագոյն պատմութեան ամենաշրջադարձային էջերից մէկն էր:
Արցախի անկախութեանը հետեւած իրադարձութիւնները, յատկապէս ադրբեջանցիների կողմից պարտադրւած պատերազմում յաղթանակը դարձան հայ ժողովրդի մեծ տեսլականի՝ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ իրագործման առաջին ծիծեռնակները:
Հայութեանը յաջողւեց ազատագրել իր պատմական հայրենիքի մի փոքրիկ հատւածն ու Հայաստանի վերանկախացմանը զուգահեռ, դրա վրայ կառուցել հայկական երկրորդ Հանրապետութիւնը, որն այսօր բոլորում է իր ծննդեան 25-ամեակը:
Պետականութեան կառուցման ուղին, սակայն, հեշտ ու հանգիստ չէր: Արցախին ոչինչ հէնց այնպէս չտրւեց: Անկախութեան ուղին, պետականութեան ամրապնդումը զուգակցւեց տարբեր տրամաչափի ու նշանակութեան բազում մարտահրաւէրներով՝ տեղատւութիւններով ու մագընթացութիւններով:
Այս բոլոր տարիների ընթացքում, մեծագոյն մարտահրաւէրը, այնուամենայնիւ, շարունակում է մնալ հակամարտութեան խաղաղ կարգաւորումը: Մարտահրաւէր, որի առանցքը կազմում են կարեւորագոյն մի քանի խնդիրներ.
Կարգաւորման գործընթացում, ինչպէ՞ս է պէտք համապատասխանեցնել խնդրի լուծումը Հայաստանի եւ հայ ժողովրդի համազգային նշանակութեան շահերի հետ:
Ինչպէ՞ս է պէտք հաշւի նստել հիմնախնդրի լուծման հետ կապւած միջազգային հանրութեան կարծիքի հետ, որն իրենից ներկայացնում է ամենատարաբնոյթ մօտեցումների, յաճախ իրար հակասող շահերի տարօրինակ եւ բարդ մի համատեղում ու համակեցութիւն:
Եւ վերջապէս որո՞նք են լինելու հաւանական այն փոխզիջումների ընդունելի շեմը, որոնց կարող է գնալ հայութիւնն՝ ընդհանրապէս, իսկ արցախահայութիւնը՝ յատկապէս:
Չափազանց բարդ այս ներկապնակում, կայ, սակայն, անբեկանելի մի ճշմարտութիւն. ինչպիսին էլ, որ լինի հիմնախնդրի կարգաւորումը, դրա հիմքում պէտք է ընկած լինի հիմնարար մի սկզբունք՝ գործընթացի առանցքն արցախահայութիւնն է, որը պէտք է վստահ լինի իր պատմական հայրենիքում անվտանգ ու անկախ ապրելու պայմաններն ամրագրող՝ երաշխիքների անշրջանցելութեան եւ անվերադարձ լինելու մէջ:
Ապրիլեան չորսօրեայ պատերազմն ապացուցեց, որ սա այն կարմիր գիծն է, որից այն կողմ նշանակում է անխուսափելի կործանում՝ իր բոլոր հետեւանքներով:
Արցախի անկախութեանը չկայ որեւէ այլընտրանք: Դա միանշանակ է:
Վերջին պատերազմից յետոյ, մենք երիցս համոզւեցինք, որ 1994 թւականից ի վեր փաստացի ձեւաւորւած իրավիճակի ցանկացած փոփոխութիւն, որը չի բխելու Արցախի անկախութիւնն ու անվտանգութիւնը երաշխաւորող ելակէտից, յղի է անդառնալի հետեւանքներով:
Առ այդ, ստեղծւած նոր իրավիճակից ելնելով, երբ բանակցային գործընթացում ի յայտ են եկել նոր միտումներ, որոնց ընթացքն ու հաւանական ելքը դեռեւս մնում են անյայտ, մենք պէտք է կարողանանք հեռու մնալ զգացմունքայնութիւնից, համարժէք եւ համաչափ գնահատել իրականութիւնը, որպէսզի կարողանանք ազդել իրադարձութիւնների հաւանական ընթացքի վրայ՝ ապահովելով դրանց փոխելու մեր հնարաւորութիւնները, եթէ, իհարկէ, դրա անհրաժեշտութիւնը զգացւի:
Սա, անցանկալի զարգացումներից խուսափելու միակ ելքն է: Այլապէս գործընթացները կը սկսեն ուղղորդել մեզ, այլ, ոչ թէ մենք՝ գործընթացներին:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ