Հա

Օրակարգ

04/09/2016

Արմէն Ռուստամեանը՝ «Սասնայ ծռեր»-ի՝ յեղափոխութեան փորձի մասին.- «Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել»

Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել. սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախութեան 25-ամեակին նւիրւած հաւաքից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թէ ՀՅԴ-ի անւան հիմքում «յեղափոխութիւն» բառն է, մինչդեռ՝ այն քաղաքական ուժերի շարքն է դասւում, որոնք դատապարտում են «Սասնայ ծռեր» խմբաւորման գործողութիւնները:

Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել. սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախութեան 25-ամեակին նւիրւած հաւաքից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թէ ՀՅԴ-ի անւան հիմքում «յեղափոխութիւն» բառն է, մինչդեռ՝ այն քաղաքական ուժերի շարքն է դասւում, որոնք դատապարտում են «Սասնայ ծռեր» խմբաւորման գործողութիւնները:
«Մեր յեղափոխութիւնն ազգային-ազատագրական նպատակով յեղափոխութիւն է: Ի՞նչ է նշանակում Դաշնակցութիւն: Այն ժամանակ, երբ ուրիշ ճար չէր մնում պայքարելու ռեժիմների դէմ՝ սկսած սուլթան Համիդից մինչեւ երիտթուրքեր եւ այլն, այդ գործը կատարեցին հայ յեղափոխականները, որոնք միաւորւեցին: Դրա համար էլ կուսակցութեան անունը Դաշնակցութիւն է, այսինքն՝ յեղափոխականների միաւորում, բայց դրա նպատակը շատ յստակ է՝ հասնել ազատ, անկախ, միացեալ Հայաստանի կերտմանը: Մենք երբեք այդ յեղափոխականութիւնը որպէս զինւած պայքար չենք դիտել՝ ներսում քաղաքացիական բախումներ, քաղաքացիական պատերազմ առաջացնելու համար»,- ասաց Արմէն Ռուստամեանը՝ յաւելելով, որ պէտք է զերծ մնալ երկրի ներսում բախումներ առաջացնելու գործողութիւններից:
«Կասկած չունենք, որ հէնց պառակտւեցինք, քաղաքացիական բախումներ սկսւեցին, դրանից անմիջապէս օգտւելու է Ադրբեջանը: Մենք պարտաւոր ենք այդ ամէնը նկատի ունենալ»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամը՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ տեղեր կան, որտեղ թռիչքաձեւ զարգացումն անհրաժեշտութիւն է. «Տեղ կայ, որ միայն թռիչքաձեւ զարգացմամբ պէտք է հնարաւոր լինի երկիրը դուրս բերել ծանր, լճացած վիճակից»:
Անդրադառնալով դիտարկմանը, թէ «Սասնայ ծռեր» խմբաւորման անդամները եւս յեղափոխութիւն էին պահանջում, Ռուստամեանն ասաց. «Իշխանափոխութիւն էին պահանջում, բայց ոչ մի բանի չհասան: Ունենք երեք զոհ: Այն նպատակը, որ դրւած էր, տեղի չունեցաւ: Այս ամէնը եւս մէկ անգամ եկաւ փաստելու, որ չի կարելի ունքը սարքելու փոխարէն աչքը հանել: Երեք ընտանիք՝ առնւազն, եթէ չասեմ՝ մնացածները, դժբախտացել են: Անմեղ մարդիկ ինչո՞ւ պիտի այդ գինը վճարէին: Ամէն միջոց չէ, որ արդարացնում է նպատակները, եւ այդ նպատակներին հասնելու համար համապատասխան միջոցներ է պէտք գտնել»:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։