Հա

Օրակարգ

06/09/2016 - 13:40

Կիրօ Մանոյեան.- «Միակողմանի զիջումներ անորոշ ապագայի խոստումների դիմաց սխալ է»

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձաւ ԼՂ-ի խնդրի շուրջ ձեւաւորւած զարգացումներին:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձաւ ԼՂ-ի խնդրի շուրջ ձեւաւորւած զարգացումներին:
Նրա ասութեամբ՝ ներկայում միջնորդ պետութիւնների կողմից ճիգերը շատ են՝ ուղղւած բանակցութիւնների վերսկսմանը, որովհետեւ ապրիլեան քառօրեայ պատերազմից յետոյ տեղի ունեցած՝ Վիեննայի եւ միւս հանդիպումներում անդրադարձ չի եղել հարցի բուն էութեանը, հիմնական հարցերը վերաբերել են զինադադարի ռեժիմի ապահովմանը:
Մանոյեանը նշեց նաեւ, որ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների նւազմանը նպաստել են նաեւ միջնորդների կողմից ճնշումները: «Ճնշումները կան, բայց հարցի կարգաւորման հարցում նորութիւն չկայ: Արծարծւող փաթեթը նոյնն է, դրա մէջ նորութիւն չկայ: Հիմնականում այն է, ինչ Մադրիդեան սկզբունքները, Կազանեանը, հիմա սկսեցին խօսել նաեւ Լաւրովի փաստաթղթի մասին, բայց հիմնականում բոլորն էլ նոյնն են՝ առաջարկւում է Ղարաբաղի կարգավիճակ՝ տարածքների դիմաց»,- ասաց Մանոյեանը:
Ըստ նրա՝ ՀՅԴ-ն սեպտեմբերի 2-ին հրապարակեց յայտարարութիւն, որին ոչ բոլոր լրատւամիջոցներն անդրադարձան: «Այնտեղ կրկնւում էր կուսակցութեան կեցւածքը, որը 2009 թւականից ի վեր այս հարցի մասին հրապարակւել է: Հիմնարար սկզբունքները կամ Մադրիդեան սկզբունքները հրապարակւել են այդ թւականի յուլիսին, եւ կուսակցութիւնը դրանց մասին իր տեսակէտը յայտարարել է: Մենք յայտարարութեան մէջ անդրադառնում ենք նաեւ այն հարցին, որ ակնկալել, թէ հայկական կողմը միակողմանի զիջումներ պէտք է անի անորոշ ապագայի, ինչ-որ խոստումների դիմաց, լրիւ սխալ է: Առանց դիմացի կողմից որեւէ բան ստանալու՝ յայտարարել, որ մենք պատրաստ ենք ինչ-որ քայլեր ձեռնարկել, նշանակում է՝ ինչ-որ բան տալ՝ առանց ոչինչ ստանալու»,- ասաց նա:
Մանոյեանը նաեւ կարծիք յայտնեց, որ դժւար է ակնկալել, որ մինչեւ տարեվերջ բանակցային գործընթացում կարող է լինել լուրջ տեղաշարժ: «Ադրբեջանը կը շարունակի իր ապակառուցողական դիրքորոշումը, եւ պէտք չէ բացառել, որ Ադրբեջանի կողմից, ի նշան բողոքի, կը լինեն հրադադարի ռեժիմի խախտման դէպքեր»,- ասաց բանախօսը:


«ԱԼԻՔ» - Կիրօ Մանոյեանի խօսքերի աւելի ամբողջական տարբերակին կարող էք ծանօթանալ մեր վաղւայ համարում:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • Ո՞րն է Ադրբեջանի կողմից վարքագիծ փոխելու իրական պատճառը. մեկնաբանում է փորձագէտը
    Ո՞րն է Ադրբեջանի կողմից վարքագիծ փոխելու իրական պատճառը. մեկնաբանում է փորձագէտը

    Արցախն, այսպէս, թէ այնպէս, կայ բանակցութիւններում, քանի որ Մինսկի խմբի համանախագահները գնում են Արցախ, բացի այդ, ՀՀ ներկայացուցիչները մինչեւ որեւէ բանակցութեան գնալը Արցախի իշխանութիւնների հետ խօսում են եւ վերադառնալուց յետոյ, նորից խօսում են:

  • Ոչ մի երկիր աշխարհում, այդ թւում եւ Ադրբեջանն իրաւունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ յարաբերութիւններում. Լեպեխինը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանգին
    Ոչ մի երկիր աշխարհում, այդ թւում եւ Ադրբեջանն իրաւունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ յարաբերութիւններում. Լեպեխինը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանգին

    Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչութեան պատասխանն ազգութեամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելելու հարցով յայտարարութեանը՝ անհանգստութիւն յայտնելով դրա բովանդակութեան վերաբերեալ, որով պահանջւում էր «չշօշափել» Ադրբեջան ժամանող ռուս քաղաքացիների խտրականութեան հարցը՝ երկու երկրի յարաբերութիւնների զարգացման ֆոնին: 

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

  • Մտահոգիչը Թուրքիոյ համար Սիրիա ներխուժելու կարելիութիւնն է
    Մտահոգիչը Թուրքիոյ համար Սիրիա ներխուժելու կարելիութիւնն է

    24 Դեկտեմբերին ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան մամլոյ ասուլիսի մը ընթացքին անդրադարձած էրԹուրքիոյ Սուրիոյ հիւսիսային շրջան ներխուժելու հաւանականութեան, եւ այս առումով շրջանի հայութեան սպառնացող վտանգին: Այս հարցին շուրջ «Գանձասար» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Կիրօ Մանոյեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։