Հա

Օրակարգ

07/09/2016 - 13:10

Հին ընկերոջ պէս

Ալեքսանդր Սպենդիարեանի անւան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցաւ Արցախի Անկախութեան 25-ամեակին նւիրւած միջոցառում, որի ժամանակ 200-ից աւել երիտասարդներ երդում տւեցին եւ ընդգրկւեցին Դաշնակցութեան շարքերը:
Միջոցառման սկզբում ցուցադրւեց ԼՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանի ելոյթը, ապա ելոյթ ունեցաւ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրական


Ալեքսանդր Սպենդիարեանի անւան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցաւ Արցախի Անկախութեան 25-ամեակին նւիրւած միջոցառում, որի ժամանակ 200-ից աւել երիտասարդներ երդում տւեցին եւ ընդգրկւեցին Դաշնակցութեան շարքերը:
Միջոցառման սկզբում ցուցադրւեց ԼՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանի ելոյթը, ապա ելոյթ ունեցաւ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:
Աւելի ուշ Կիրօ Մանոյեանի եւ Քաղաքական խորհրդի անդամների մասնակցութեամբ երիտասարդները երդւեցին կանոնակարգի եւ զէնքի առջեւ:
«Այո՛, խաղաղութիւնն է բնական միջավայրը արարման եւ կայուն զարգացման: Ոչ մի ողջամիտ մարդ դրան դէմ չի կարող լինել: Բայց, խաղաղութիւնը չեն մուրում, այլ նւաճում են: Թշնամուն խաղաղութեան բերում են ոչ զիջելով, այլ պարտադրելով: Եւ ուրեմն հող ու տարածք զիջելը ինքնին ոչ թէ զսպում է թշնամուն, այլ նրան դարձնում է աւելի սանձարձակ: Այս համոզումով էր, որ մեր ժողովուրդը ժամանակին վճռականօրէն մերժեց «տարածքներ խաղաղութեան դիմաց» սկզբունքով հակամարտութիւնը կարգաւորելու օրւայ իշխանութիւնների պարտւողական քաղաքականութիւնը: Չի կարող լինել ոչ մի կասկած, որ քաղաքական դիակ դառնալու նոյն ճակատագիրն է սպասում մեզանից նրան, ով կը փորձի այս կամ այն կերպ վերակենդանացնել այդ տխրահըռչակ սկզբունքը»,- նշեց Արմէն Ռուստամեանը:
Միջոցառումն իրապէս յուզիչ էր եւ յուսադրող, որ անկախ իշխանական կոալիցիաներում լինել-չլինելուց՝ Հայաստանի ամենահին եւ ամենագաղափարականը համարւող քաղաքական ուժը չի դաւաճանել իր սկզբունքներին եւ ազգային իդէալներին:
Միջոցառմանը, որը կազմակերպւած էր առանց վերջին տարիներին ՀՀ քաղաքական վերնախաւին բնորոշ «գլամուրի» եւ իրապէս ազգային ոգով, յիշեցրեց այն Դաշնակցութեանը, որին իւրաքանչիւր հայ այսպէս թէ այնպէս համակրել է եւ ներքուստ իրեն համարել այդ Դաշնակցութեան մի մասը:
ՀՅԴ առաջնորդների հնչեցրած յայտարարութիւնները նաեւ ցոյց տւեցին, որ Դաշնակցութիւնը, առանց ամպագոռգոռ յայտարարութիւններ անելու եւ առանց ծայրայեղական քայլերի դիմելու, որպէս հայոց ազգային քաղաքական մտքի այսբերգ՝ խոչընդոտելու է ԼՂՀ-ի ազատագրւած տարածքները յանձնելուն ուղղւած որեւէ գործընթացի: Այո՛, միայն զէնքով կայ հային փրկութիւն, եւ տարածքները զիջելու մտադրութիւն ունեցողները պէտք է անմիջապէս վերածւեն քաղաքական դիակների, որպէսզի բանը չհասնի նրանց իրական դիակների վերածելու զինւած փորձերին: Սակայն, դրա համար նախեւառաջ՝ անհրաժեշտ է ունենալ իրապէս ժողովրդավարական երկիր, որտեղ ժողովրդի ու իշխանութիւնների միջեւ չկայ անջրպետ, որտեղ երկրի կարեւորագոյն հարցերը որոշւում են ոչ թէ կուլիսների յետեւում, «մէկ գիշերւայ մէջ», այլ թափանցիկ՝ համազգային մասնակցային սկզբունքով:

03.09.2016 թ.

Յարակից լուրեր

  • Դաշնակցութեան գերագոյն ընկերական զրոյցը
    Դաշնակցութեան գերագոյն ընկերական զրոյցը

    Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ իր աշխատանքները աւարտեց ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը: Շատեր այս ժողովը անկիւնադարձային կը նկատէին՝ անկէ ակնկալուած սպասելիքներով, գումարման վայրով եւ նկատի ունենալով հայ քաղաքական տիրող իրականութիւնը, որուն ընթացքին կը գումարուէր անիկա: Յառաջիկայ տարիները եւ պատմութիւնը կու տան այս ժողովին արժանի գնահատականը, եւ շատ վաղ է ամբողջական գնահատական տալը ժողովի մը, որ դեռ նոր աւարտած է իր աշխատանքները:

  • «Սա մի հարց է, որը ական է պետութեան տակ». Կիրօ Մանոյեան
    «Սա մի հարց է, որը ական է պետութեան տակ». Կիրօ Մանոյեան

    «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը նշեց. «Իրեն էլ կարելի է հասկանալ, Ռ. Քոչարեանը այս շարժման ակունքներում կանգնած մարդ է, եւ հիմա բանտում է, իր կարծիքով՝ ամէն ինչը քաղաքական նպատակներով է կատարւում, ինչ-որ իմաստով հասկանալի է, իհարկէ առանց կիսելու նրա տեսակէտը»:

  • Արայիկ Յարութիւնեանն ազատւել է Արցախի նախագահի խորհրդական-յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցչի պաշտօնից
    Արայիկ Յարութիւնեանն ազատւել է Արցախի նախագահի խորհրդական-յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցչի պաշտօնից

    Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Յարութիւնեանն ազատւել է Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետութեան նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցչի պաշտօնից՝ իր դիմումի համաձայն: 

  • Լարիսա Ալավերդեան. «Նա, ով կարագացնի Արցախի նախագահական ընտրութիւնների գործընթացը, կը նշանակի՝ ցանկութիւն ունի տապալել ամբողջ խնդիրը, պատմութիւնը»
    Լարիսա Ալավերդեան. «Նա, ով կարագացնի Արցախի նախագահական ընտրութիւնների գործընթացը, կը նշանակի՝ ցանկութիւն ունի տապալել ամբողջ խնդիրը, պատմութիւնը»

    Եթէ որեւէ մէկը թոյլ տայ իրեն արագացնել Արցախի նախագահական ընտրութիւնների գործընթացը, դա կը լինի այն ուժը, որը փորձում է տապալել Արցախի ամբողջ խնդիրը, պատմութիւնը: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» հասարակական կազմակերպութեան գործադիր տնօրէն, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

  • Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով Իրանում
    Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով Իրանում

    Իրանի Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ 2019 թւականի փետրւարի 1-ին  Նոր Ջուղայում տեղի է ունեցել «Արցախեան շարժման 30-ամեակ. պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, որտեղ հանդէս են եկել զեկուցողներ Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։