Հա

Օրակարգ

10/09/2016 - 12:40

Խօսքը գործի վերածելու կամքով...

Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտէի (նախագահ Գագիկ Ծառուկեանը գլխաւորելով մի պատւիրակութիւն, մօտ օրերս այցելելու է Թեհրան:
Պրն. Ծառուկեանը այցելութեան ընթացքում բացի Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը մասնակցելուց եւ Իրանի Օլիմպիական կազմակերպութեան պատասխանատուների հետ հանդիպելուց, այցելելու է ազգային առաջնորդարան՝ հանդիպելով պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:

Դ. Մ.


Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտէի (նախագահ Գագիկ Ծառուկեանը գլխաւորելով մի պատւիրակութիւն, մօտ օրերս այցելելու է Թեհրան:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հրաւէրով՝ ՀԱՕԿ-ի նախագահը մասնակցելու է 48-րդ շրջանի Համահայկական խաղերի բացման հանդիսաւոր արարողութեանը, իսկ մինչ այդ Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահի հետ համատեղ՝ ստորագրելու է երկու երկրների Օլիմպիական կոմիտէների միջեւ երկկողմ յուշագիր-պայմանագիրը, որով, ինչ խօսք՝ ամուր եւ գործնական հունի մէջ են մտնելու Իրան-Հայաստան մարզական առնչութիւնները:
Գագիկ Ծառուկեանի ինչպէս մարզական, այնպէս էլ ազգային-բարերարական գործունէութեանը լաւապէս իրազեկ է նոյնպէսեւ իրանահայ համայնքը, որն էլ որպէս միջինարեւելեան ու մանաւանդ ամենահայաստանամերձ համայնք դիմաւորելու է իր հիւրին:
160910a03aՊրն. Ծառուկեանը այցելութեան ընթացքում բացի Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը մասնակցելուց եւ Իրանի Օլիմպիական կազմակերպութեան պատասխանատուների հետ հանդիպելուց, այցելելու է ազգային առաջնորդարան՝ հանդիպելով պատկան մարմինների ներկայացուցիչների հետ: Նախատեսւած է հանդիպում՝ իրանահայ գործարար խաւի ներկայացուցիչներին, ինչպէսեւ այցելութիւն «Ալիք»՝ շփւելու 85-ամեայ օրաթերթի պատասխանատուների եւ ողջ պաշտօնէութեան հետ:
Հայաստանի ՀԱՕԿ-ի նախագահը «Արարատ» մարզաւանում նոյնպէս առիթ է ունենալու մօտկից շփւել-ծանօթանալու իրանահայ մարզամշակութային միութիւնների եւ ազգային, հասարակական միաւորների հետ, որի ընթացքում, բնականաբար, աւելիով է պատկերացում կազմելու մեր հինաւուրց համայնքի հնարաւորութիւն-կարողականութիւնների մասին:
Ողջունելով ՀԱՕԿ-ի նախագահ եւ համահայկական նշանակութեան ազգային բարերար՝ Գագիկ Ծառուկեանի այցը Իրան, համոզւած ենք, որ դա կը ծառայեցւի Հայաստան-Սփիւռք բազմոլորտ փոխյարաբերութիւնների առաւել ամրապնդմանն ու աշխուժացմանը, քանզի ինչպէս ինքը Գագիկ Ծառուկեանն է մշտապէս փաստել՝ իր խօսքը գործ է...:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։