Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2016 12:30

Խոկումներով ձեզ հետ եմ լինելու...

«Ալիք» օրաթերթի 85-ամեակը կազմակերպող Մեծարգոյ յանձնախումբ եւ պատւարժան խմբագրութիւն,
Ի սրտէ շնորհակալ եմ Ձեր հրաւէրի համար:
Աւա՜ղ, առողջական պատճառներով ի վիճակի չպիտի լինեմ անձամբ մասնակցութիւն բերելու պատկան ձեռնարկներին, սակայն խոկումներով Ձեզ հետ եմ լինելու: Պատանեկան տարիքից անբաժան եմ եղել «Ալիք»-ից, որը խոշոր դերակատարութիւն է ունեցել իմ ազգային դաստիարակութեան գործում:

«Ալիք» օրաթերթի 85-ամեակը կազմակերպող Մեծարգոյ յանձնախումբ եւ պատւարժան խմբագրութիւն,
Ի սրտէ շնորհակալ եմ Ձեր հրաւէրի համար:
Աւա՜ղ, առողջական պատճառներով ի վիճակի չպիտի լինեմ անձամբ մասնակցութիւն բերելու պատկան ձեռնարկներին, սակայն խոկումներով Ձեզ հետ եմ լինելու: Պատանեկան տարիքից անբաժան եմ եղել «Ալիք»-ից, որը խոշոր դերակատարութիւն է ունեցել իմ ազգային դաստիարակութեան գործում:
«Ալիք»-ը տասնամեակներ հանդիսացել է իրանահայութեան ուղեկիցը:
Լինելով ՀՅԴ գաղափարախօսութեան հետեւորդը, շունչ ու ոգի է փոխանցել գաղթօջախին: Հանդիսանալով ազգային եւ հայրենասիրական գաղափարների ջահակիր՝ անսայթաք կերպով հետապնդել է մեր ժողովրդի վեհ նպատակների՝ Ազատ եւ Անկախ Հայաստանի իրագործման ուղղութիւնը:
Անսասան կերպով կանգնել է Իրանի հողային ամբողջականութեան, անկախութեան եւ իրանցիների իրաւունքների պաշտպանութեան դիրքերում:
Օրաթերթը յարատեւել եւ խմբագրատան երէկւայ համեստ պայմաններից այսօրւայ լայն հնարաւորութիւնների իրողութեան է հասել մեր ժողովրդի անսակարկ աջակցութեան շնորհիւ:
Իրանահայութեան վերջին ութ եւ կէս տասնամեայ կեանքը չի կարելի պատկերացնել առանց «Ալիք»-ի գոյութեան փաստի:
Ջերմօրէն շնորհաւորում եմ օրաթերթի 85-ամեակը եւ մաղթում նորանոր ամեակներ ու նւաճումներ:

Յարգանօք՝
ՆՈՐԱՅՐ ԷԼՍԱՅԵԱՆ

Related items

  • Աշակերտ-ուսուցիչ-տնօրէն. Հանդիպում 35 տարի անց

    Կրթական մշակի համար չկայ աւելի մեծ երջանկութիւն, քան վկան լինել իր աշակերտների եւ դաստիարակած սերնդի յաջողութեան եւ նորանոր նւաճումներին։ Ընթացիկ ամռան, Երեւանում առիթ ունեցանք հանդիպելու Թեհրանի հայոց «Ա․ Սողոմոնեան» դպրոցի վաստակաւոր ուսուցիչ Աշոտ Սինանեանին եւ նոյն դպրոցի երբեմնի աշակերտ եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի հրաւիրեալ դասախօս Ռոբերտ Աբուլեանին։

  • ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ

    Կազմակերպութեան նախագահ պրն. Գէորգ Վարդանը իր բացման խօսքում անդրադառնալով պարտադրեալ պատերազմում իրանահայութեան դերը եւ Իրանի հողային ամբողջականութեան ճամբին նւիրաբերած նահատակներին՝ մէկ անգամ եւս շեշտաւորեց այդ իրողութիւնը պետական հիւրերի ներկայութեամբ, միաժամանակ սփոփելով ու հպարտութեան ոգի ստեղծելով մարզաւանում ներկայ անձնուրացների ու նահատակների ընտանիքների մօտ:

  • «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

    «Համայնքային կեանքում բացառիկ միջոցառումներ էին «Ալիք»-ի 85-ամեակին նւիրւած երեկոները, որոնք մեզ բաւականին հաճելի եւ անմոռանալի պահեր պարգեւեցին»,- կայացած միջոցառումներից յետոյ էր, որ Վարդուհի եւ Արմիկ Մանսուրեանները իրենց տպաւորութիւններն էին կիսում արդէն բակում ներկայ հասարակութեան հետ:

  • «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

    Ամեակներն ու տասնամեակները կազմում են մարդուս կեանքի բովանդակութիւնը, որոնց մէջ ու որոնց վրայ պսպղում են յիշողութեան աստղաբոյլերը, քիչ-քիչ վերածւելով եղեամակերպ աստղերի, որոնք հատիկներ դառնալով մեր մազերը ծածկում են ձիւնափոշու խորհուրդով, ու նաեւ մերթ՝ իմաստութեամբ...:

  • «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

    Էլ-նամակով ստացել եմ Ձեր հրաւէրը «Ալիք» օրաթերթի տպագրութեան 85-րդ տարեդարձի հանդիսութեանը մասնակցելու: Շնորհակալ եմ: Լաւատեղեակ էք, որ 1952 թւականից շարունակ աշխատակցել, եւ շարունակում եմ աշխատակցել, «Ալիք» օրաթերթին բանաստեղծութիւններով, յօդւածներով եւ թղթակցութիւններով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ