Հա

Օրակարգ

22/09/2016 - 11:40

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան.- «Հայաստանը բարեփոխումների նոր արագացւած փուլ է մտել»

Հայաստանը բարեփոխումների նոր արագացւած փուլ է մտել: Այս մասին յայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը՝ ելոյթ ունենալով Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում ՀՀ Անկախութեան 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած հանդիսաւոր համերգի ընթացքում: 

Հայաստանը բարեփոխումների նոր արագացւած փուլ է մտել: Այս մասին յայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը՝ ելոյթ ունենալով Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում ՀՀ Անկախութեան 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած հանդիսաւոր համերգի ընթացքում: «Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր արագացւած փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխութիւններ չեն, ինչպէս ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխութիւններ են, որոնց արդիւնքում ունենալու ենք որակապէս նոր պետութիւն: Ասւածը լոկ բարի ցանկութիւն չէ, այլ նախանշւած յստակ քայլերի յաջորդականութիւն: Մենք գիտենք, թէ ուր ենք գնում եւ ինչպէս պէտք է հասնենք այնտեղ: Եթէ մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կարող է անել: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացւած Սահմանադրութիւնը կը դառնայ այդ ուղին լուսաւորող վառ փարոսը»,- յայտարարեց ՀՀ նախագահը:
Նա ընդգծեց, որ շատ դժւար է մի քանի տասնամեակում անցնել այն ուղին, որն ուրիշներն անցել են մի քանի հարիւրամեակում, բայց նաեւ հնարաւոր է, քանի որ ճանապարհն արդէն յայտնի է:
Հայաստանի Անկախութեան 25 տարիները հաստատում են, որ հայ ժողովրդի փոխարէն իր առջեւ ծառացած խնդիրները ոչ ոք չի լուծելու: «Մենք կարողանում ենք լուծել եւ լուծում ենք դրանք ըստ առաջնահերթութիւնների, ողջ աշխարհում ունենք հրաշալի բարեկամներ, գործընկերներ, դաշնակիցներ, շնորհակալ ենք նրանց համագործակցութեան համար, բայց չմոռանանք, որ պատասխանատւութիւնը մերն է, միայն ու միայն մերը: Անկախութեան սերունդն աստիճանաբար գալիս է ստանձնելու այդ պատմական պատասխանատւութիւնը: Նա օտարի աչքի փուշը տեսնելուց առաջ խօսում է մեր աչքի գերանի մասին, սա ճիշտ ճանապարհ է, քանի որ մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մէջ են, որքան հասուն լինենք որպէս հասարակութիւն, այնքան աւելի արագ կը լուծենք մեր հարցերը: Մենք գնում ենք արդար աշխատանքի, արդար վաստակի եւ ճշմարտութիւնն ասելու ճանապարհով: Մեր հարստութիւնը մեր հասարակութիւնն է, ինչքան լաւ բան կայ մեր երկրում, արել է հէնց նա՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին՝ անկախ նրանից, թէ ով է եղել իշխանութեան ղեկին»,- ընդգծեց Սերժ Սարգսեանը:

«armenpress.am»

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Հրապարակ». «Սերժ Սարգսեանի պաշտպանական թիմ է ձեւաւորւել. Այն գլխաւորում են 2 նախկին նախարարները»
    «Հրապարակ». «Սերժ Սարգսեանի պաշտպանական թիմ է ձեւաւորւել. Այն գլխաւորում են 2 նախկին նախարարները»

    «Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Օրերս մամուլում գրւեց, որ փետրւարի 1-ին Սերժ Սարգսեանին հրաւիրել են ՅՔԾ՝ հարցաքննութեան, եւ մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզւում է՝ սա Սերժ Սարգսեանի առաջին հարցաքննութիւնը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՅՔԾ հրաւիրւել։

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։