Հա

Օրակարգ

24/09/2016 - 13:10

Ամրապնդե՛լ համայնք-դպրոց փոխկապակցումը...

Դպրոցական տարեմուտի հետ միաժամանակ, կարելի է ասել, որ համայնքը ընտանիքների, ծնողների եւ աշակերտների ներգործութեամբ զօրաշարժի է ենթարկւում: Այստեղից էլ՝ համայնք-դպրոց փոխկապակցութիւնն աւելիով է ակներեւ ու կարեւոր համարւում, քանզի տւեալ համայնքի ապագան, գրեթէ բոլոր առումներով, պայմանաւորւած ու երաշխաւորւած է հէնց դպրոցական նստարաններում սնուցւող աշակերտների, նրանց կրթա-դաստիարակութեան ու հոգե-մտաւոր արժէքների նպատակային ձեւաւորմամբ:

Դ. Մ.


Դպրոցական տարեմուտի հետ միաժամանակ, կարելի է ասել, որ համայնքը ընտանիքների, ծնողների եւ աշակերտների ներգործութեամբ զօրաշարժի է ենթարկւում: Այստեղից էլ՝ համայնք-դպրոց փոխկապակցութիւնն աւելիով է ակներեւ ու կարեւոր համարւում, քանզի տւեալ համայնքի ապագան, գրեթէ բոլոր առումներով, պայմանաւորւած ու երաշխաւորւած է հէնց դպրոցական նստարաններում սնուցւող աշակերտների, նրանց կրթա-դաստիարակութեան ու հոգե-մտաւոր արժէքների նպատակային ձեւաւորմամբ:
Ինչպէս հասարակական միւս ոլորտներ, կրթական ոլորտն էլ - ու դեռ աւելիով - արդիականանալու սրընթաց հոլովոյթ է ապրում:
Իրանահայ համայնքը եւս անկախ նրանից, թէ՛ վերջին տարիներում, կրթական ասպարէզում, քանակական ու որակական ինչպիսի իրավիճակների դէմ-յանդիման է կանգնել, պարտաւորւած է իր ուրոյն նախագծումների ու համապատասխան քայլերի կիրառմամբ՝ արդիականացման եւ օրւայ պահանջներին պատշաճ՝ իր ուղին հարթել:
Հայ դպրոց եւ կրթական համակարգ. լայն եւ ընդգրկուն մի բնագաւառ, որն, ինչ խօսք, մէկ-երկու վարչական մարմին-պատասխանատուների (այն էլ սիրողական) ջանքերի շնորհիւ չէ, որ բաւարար արդիւնաւորում կը ստանայ:
Անշուշտ՝ նիւթական-ֆինանսական կարելիութիւնները որոշիչ հանգամանքներ են, սակայն մինչ այդ հարկաւոր է համայնք-դպրոց փոխլրացնող ու փոխկապակցւող մեխանիզմը լիարժէքօրէն ամրապնդել-զօրեղացնել, ներգրաւելով նոյն համայնք-դպրոցի բազմապիսի խնդիրներով մտահոգ ու հետաքրքրւող մասնագէտների, որոնց թիւը, փառք Աստծոյ, հէնց կրթական ոլորտում քիչ չէ, այն էլ երկրի մակարդակում:
Տարբեր ձեւաչափի քննարկում-զրոյց, խորհրդակցութիւն-հանդիպումների կարճաժամկէտ ու երկարաժամկէտ ծրագրերի նախաձեռնութիւնը վերապահւած է նոյնինքն Թեմական ու Կրթական խորհուրդներին: Զորօրինակ, առաջին քննարկում-խորհրդակցութեան նիւթ է կարող լինել՝ պարսկական դպրոց յաճախող հայ աշակերտների դրդապատճառները...

Յարակից լուրեր

  • Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդը գնահատում է աշակերտներին
    Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդը գնահատում է աշակերտներին

    Կրթական խորհրդի առաքելութիւններից է եղել միշտ հետեւել աշակերտների նախասիրութիւնների եւ հետաքրքրութիւնների զարգացմանն թէ՛ գիտական, եւ թէ՛ մշակութային ասպարէզներում: 

    Այդ նպատակով տարիներ շարունակ Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւում են դպրոցական փառատօններ եւ մրցոյթներ, ի յայտ բերելով տաղանդաւոր աշակերտների:

  • Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ ԱՄՆ պատժամիջոցների մասին. «Իրանն աւելի ինքնաբաւ պետութիւն է դարձել»
    Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ ԱՄՆ պատժամիջոցների մասին. «Իրանն աւելի ինքնաբաւ պետութիւն է դարձել»

    ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների նոր փուլի նախօրէին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին նշել է, որ պատժամիջոցներն Իրանին աւելի ինքնաբաւ պետութիւն են դարձրել:

  • Դպրոցական տարեմուտը՝ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցներում
    Դպրոցական տարեմուտը՝ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցներում

    Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, նոր ուսումնական տարեշրջանի առթիւ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի սրահում համախմբւել էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները:

  • Դպրոցական տարեմուտի առաջին զանգը՝ Զէյթուն քաղաքամասում
    Դպրոցական տարեմուտի առաջին զանգը՝ Զէյթուն քաղաքամասում

    Երէկ՝ սեպտեմբերի 23-ին համայն Իրանում հնչեց դպրոցական առաջին զանգը եւ միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ յաճախեցին դպրոց եւ կրթօջախներ: Թեհրանի հայոց թեմում 2000 աշակերտ-աշակերտուհիներ մանկապարտէզից մինչեւ միջնակարգ սկսեցին վերամուտը:

  • Ողջոյնի խօսք տարրական դպրոցների աշակերտութեան
    Ողջոյնի խօսք տարրական դպրոցների աշակերտութեան

    Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

    Քրիստոնէական ու հայրական ջերմ սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, բարի գալուստ եմ մաղթում ձեզ ձեր դպրոցում, շնորհաւորում ու յաջողութիւն մաղթում բոլորիդ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։