Հա

Օրակարգ

25/09/2016 - 11:40

Ոգեղինացած յարատեւ ներկայութիւն...

Ընկեր Խաժակ...
15-ամեայ հեռաւորութիւնը ոչ միայն չի ստւերել Ձեր ներկայութիւնը, այլեւ՝ աւելիով է շեշտաւորել դրա ազդեցիկ ոգեղէնութիւնը: Ու դեռ բազում 15-ամեակներ է այդպէս լինելու եւ դուք կը մնաք մօտիկ, անմիջական, անժամանցելի:

Դ. Մ.


Ընկեր Խաժակ...
15-ամեայ հեռաւորութիւնը ոչ միայն չի ստւերել Ձեր ներկայութիւնը, այլեւ՝ աւելիով է շեշտաւորել դրա ազդեցիկ ոգեղէնութիւնը: Ու դեռ բազում 15-ամեակներ է այդպէս լինելու եւ դուք կը մնաք մօտիկ, անմիջական, անժամանցելի:
Ահա, թէ ինչու են պահերը յաճախադէպ, երբ ինքներս մեզ հարցնում ենք՝.... ի՞նչ կասէր կամ ո՞նց կանէր ընկեր Խաժակը տւեալ իրավիճակում՝ կազմակերպական, գաղափարական, գիտական, խմբագրական, կրթական, քաղաքական...:
«.... Ես Դաշնակցութիւն կուսակցութեան քաղաքական ոչ բոլոր կողմնորոշումներին է, որ համակրում եմ,- ասել է մի օր տողերիս գրողին Հայաստանի վաստակաւոր մի պատմաբան,- սակայն, մեծ յարգանք եմ տածում դաշնակցական Տէր-Գրիգորեան Խաժակին, որպէս մարդու եւ առաւել եւս՝ որպէս գիտնական-պատմագէտի...»:
Եւ այսպէս՝ Սպահանի պետհամալսարանի հայերէնագիտական ամբիոնում Ահմադ Նուրիզադէներին հայերէնագէտ ու գրաբարագէտ դարձնելու Խաժակ Տէր-Գրիգորեանին «Ալիք» այցելութեան օրերին յաճախ ու մեծ ակնածանքով է յիշում Իրանի աւագ դիւանագէտ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլէյնին, զուգահեռներ գծելով նրա եւ Հրայր Մարուխեանի միջեւ, որպէս «Դաշնակցութեան անհատականութիւններ»:
Ահաւասիկ, մենք եւս, սիրելի ընթերցող, մեր թանկագին ընկերոջ կորստեան 15-րդ տարելիցի առիթով (2001 թ. սեպտ. 25) մեր վաղւայ համարին կից մի երկէջ յաւելւածով կրկին յիշելու եւ վերարժեւորելու ենք նրա ոգեղինացած յարատեւ ներկայութիւնը, որպէս յաւերժայուշ ու մշտանորոգ մի փարոս...:

Յարակից լուրեր

  • Փաշինեանի այցի չգաղտնազերծւող օրակարգից սպասելիքները մեծ են. ի՞նչ կը բերի վարչապետն Իրանից
    Փաշինեանի այցի չգաղտնազերծւող օրակարգից սպասելիքները մեծ են. ի՞նչ կը բերի վարչապետն Իրանից

    Ի՞նչ քաղաքական ու տնտեսական խնդիրներ են քննարկելու Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը։ Հարցի պաշտօնական պատասխանը չափազանց ժլատ է, բայց սպասելիքները մեծ են։ Ի՞նչ արդիւնքներով կը վերադառնայ Փաշինեանն Իրանից։

  • Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»
    Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»

    Հայ-իրանական յարաբերութիւններում իրար չճանաչելու խնդիրը շատ էական է։ Այս մասին «News.am»-ի հետ զրոյցում շեշտեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։ 

  • Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում
    Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում

    Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այսօր՝ փետրւարի 19-ին մեկնել է Հայաստան: 

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։