×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
26/09/2016 - 13:20

Փոխշահաւէտ ձեռքբերումների ակնկալիքով...

Անցնող 1-1.5 տարւայ ընթացքում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութիւնն, դեսպան Արտաշէն Թումանեանի գլխաւորութեամբ հետեւողական ջանքեր է ի գործ դրել՝ մասնաւորաբար հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի համակարգման, ծաւալման ու զարգացման խնդրում:

Դ. Մ.


Անցնող 1-1.5 տարւայ ընթացքում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութիւնն, դեսպան Արտաշէս Թումանեանի գլխաւորութեամբ հետեւողական ջանքեր է ի գործ դրել՝ մասնաւորաբար հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի համակարգման, ծաւալման ու զարգացման խնդրում:
Այդ ճամբին յատկանշելի է 2015 թ.-ի նոյ. 9-ին Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի եւ ԻԻՀ-ի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարարների մասնակցութեամբ՝ գործարար-տնտեսական ընդլայնւած ու իր ձեւաչափով աննախադէպ համաժողովը, որը ըստ էութեան նախանշում էր այդ ոլորտում հայ-իրանական համագործակցութեան կարելիութիւնների ու հնարաւորութիւնների նպատակային գործնականացումը:
Տնտեսական ոլորտը, ինչ խօսք՝ ենթադրում է հետեւողական, ամենօրեայ աշխատանք, փոխճանաչողական շփումներ ու օբիեկտիւ-անմիջական նախաձեռնութիւններ:
Ահա նոյն նպատակների կենսագործման ճամբին, ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ (որն շաբաթներ ու ամիսներ է պահանջում համադրման-կազմակերպման համար) մօտ օրերս Թեհրանի միջազգային ցուցահանդէսների համալիրում կայանալու է հայկական ապրանքների եւ ծառայութիւնների ցուցահանդէսը, որն էլ նպաստելու է երկու երկրների միջեւ ինչպէս առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանը, այնպէս էլ՝ փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբօսաշրջութեան զարգացմանը եւ կարեւորը՝ օգնելու է իրանցի արդիւնաբերողներին եւ գործարարներին ծանօթանալ նոյն ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին եւ կարողութիւններին..., կայուն եւ երկարատեւ գործարար համագործակցութեան հաստատման համար, որն ինչ խօսք՝ բխում է երկուստեք ազգային-պետական շահերից:
Կազմակերպւած ցուցահանդէսին մաղթում ենք արդիւնաւէտ ու փոխշահաւէտ ձեռքբերումներ:

Յարակից լուրեր