Հա

Օրակարգ

27/09/2016

Ամերիկեան ընտրազանգւածը եւ «Lady»-ին ու «Trump»-ը

Ամերիկացի-հրեայ հանրայայտ պրոդիւսեր Վալթ Դիզնին հաստատապէս չէր էլ պատկերացնի, որ իր «Lady and Trump» մուլտֆիլմը տասնամեակներ անց կարող է իրական կերպարանք ստանալ, այն էլ ԱՄՆ նախագահական ընտրութիւնների մակարդակով, երբ Դեմոկրատ «Lady»-ին (Հիլարի Քլինթոն) դէմ-յանդիման է կանգնել Հանրապետական Trump-ին:

Դ. Մ.


Ամերիկացի-հրեայ հանրայայտ պրոդիւսեր Վալթ Դիզնին հաստատապէս չէր էլ պատկերացնի, որ իր «Lady and Trump» մուլտֆիլմը տասնամեակներ անց կարող է իրական կերպարանք ստանալ, այն էլ ԱՄՆ նախագահական ընտրութիւնների մակարդակով, երբ Դեմոկրատ «Lady»-ին (Հիլարի Քլինթոն) դէմ-յանդիման է կանգնել Հանրապետական Trump-ին:
Եւ այսպէս՝ ամիսներ ի վեր ԱՄՆ-ի ընտրազանգւածների առօրեայում յիշեալ երկու կերպարներն են՝ նախագահական բա՜րձր աթոռին թիկնելու մրցակից-յաւակնորդի դերում...:
Թէ՞ ով կը յաղթի 2016-ի նոյեմբերի ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններում, ցոյց կը տայ ժամանակը (կամ թերեւս հրէական ազդեցիկ լաբբին...), սակայն մի բան յստակ է՝ ամերիկացիների եւ յատկապէս այդ երկրի ընտրազանգւածի համար առաջնակարգը՝ դա նորոյթն ու աննախադէպութիւնն է կամ՝ նոյն իրենց փայփայած «change»-ը: Իսկ ամենամեծ «change»-ը ոչ այլ ինչ է, եթէ ոչ ԱՄՆ նախագահի աթոռին կին կերպարի յայտնութիւնը: Ճիշտ այնպէս, ինչպէս 2008 թ.-ի ընտրութիւններում պատահած՝ աննախադէպը, նորոյթն ու գլխաւոր «change»-ը՝ սեւամորթ նախագահի ընտրութիւնը..., (թէեւ Թրամփը եւս իր ծայրայեղ արտառոցութեամբ վաստակել է «նորոյթ»-ի համբաւը):
....1960-70-ականների Դիզնիի մուլտֆիլմում, ի վերջոյ փողոցային շները (սրանց կերպարը ներկայացնում էր Trump-ը) դաշինք են կապում ընտանի շների (Lady-ի կերպարով) հետ ու այդ կերպ՝ մարդ էակներին զարմանք ու հիացմունք պատճառում...
21-րդ դարի իրական «Lady»-ին ու «Trump»-ը, թէպէտ ամէն ինչում զարմանք են յարուցում, բայցեւայնպէս՝ հիմացմունքի առարկայ երբեւէ լինել չեն կարող...
Դա են վկայում նոյնինքն, երէկ, սպիտակ տան առջեւ նկարւող ամերիկացի մի խումբ երիտասարդներ, որոնք Քլինթոն-Թրամփ բանավիճումը (Debate) նմանեցնում էին կատակերգութեան...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։