Հա

Օրակարգ

28/09/2016 - 12:00

ԼՂՀ-ի ԱԳ նախարարը հանդիպել է Եւրոմիութիւն-Հայաստան բարեկամութեան խմբի ղեկավար կազմի հետ

Սեպտեմբերի 27-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանը հանդիպել է Եւրոմիութիւն-Հայաստան բարեկամութեան խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թէոխարուսի գլխաւորութեամբ:

Սեպտեմբերի 27-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանը հանդիպել է Եւրոմիութիւն-Հայաստան բարեկամութեան խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թէոխարուսի գլխաւորութեամբ:
Ինչպէս յայտնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարութիւնից, հանդիպմանը քննարկւել են Արցախ-Եւրոպա փոխյարաբերութիւններին, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետեւ Եւրոխորհրդարանի շէնքում Կարէն Միրզոյեանը որպէս հիմնական բանախօս հանդէս է եկել ելոյթով Ֆրանկ Էնգէլի կողմից կազմակերպւած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն՝ պետականաշինութեան 25 տարին անկայուն տարածաշրջանում» խորագրով կլոր սեղանքննարկմանը:
Իր ելոյթում ԼՂՀ ԱԳՆ-ի ղեկավարը մասնաւորապէս նշել է, որ 25 տարի առաջ համաժողովրդական հանրաքւէին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կողմ քւէարկեց անկախութեանը, ինչը հանդիսացաւ Ադրբեջանի կողմից տասնամեակների խտրականութեան եւ ճնշումների դէմ արցախեան ազատագրական պայքարի տրամաբանական շարունակութիւնը:
ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ այսօր էլ Արցախի ժողովուրդը ստիպւած է բառացիօրէն պաշտպանել երիտասարդ ժողովրդավարութիւնը՝ Լեռնային Ղարաբաղն անցեալին վերադարձնելու Ադրբեջանի անդադար փորձերի պայմաններում: Կարէն Միրզոյեանը նշել է, որ ԼՂՀ-ն բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի բացայայտ նախապատրաստութեան մասին, սակայն միջազգային հանրութիւնը անհաղորդ մնաց այդ զգուշացումներին: Ադրբեջանի անպատժելիութիւնը յանգեցրեց սոյն թւականի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դէմ ռազմական գործողութիւնների վերսկսմանը:
Կարէն Միրզոյեանը համոզմունք է յայտնել, որ միջազգային համագործակցութեան ընդարձակումը կարեւոր ներդրում կը հանդիսանայ տարածաշրջանում խաղաղութեան ու անվտանգութեան ամրապնդման գործում:

«tert.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։