Հա

Օրակարգ

01/10/2016 - 12:50

Կրկնակի զօրակցութիւն՝ սիրիահայ հերոսական համայնքին...

Սիրիայի Հալէպ քաղաքի հայաբնակ թաղամասերի դէմ նպատակային հրթիռակոծումները շուրջ մէկուկէս տասնեակ հայերի զոհւելու ու վիրաւորւելու պատճառ են դարձել... Դա այն դէպքում, երբ հայ դպրոցականներին պատսպարելու պատասխանատուների փրկարարական ջանքերը արդիւնաւորւել են՝ յաւելեալ զոհերից ու վիրաւորներից խոյս տալով:

Դ. Մ.


Սիրիայի Հալէպ քաղաքի հայաբնակ թաղամասերի դէմ նպատակային հրթիռակոծումները շուրջ մէկուկէս տասնեակ հայերի զոհւելու ու վիրաւորւելու պատճառ են դարձել... Դա այն դէպքում, երբ հայ դպրոցականներին պատսպարելու պատասխանատուների փրկարարական ջանքերը արդիւնաւորւել են՝ յաւելեալ զոհերից ու վիրաւորներից խոյս տալով:
Մինչ սիրիական 5-ամեայ դժոխային պայմանների բարելաւման գծով միջամուխ կողմերի եւ առաւել եւս ԱՄՆ-Ռուսաստանի շահերի բախումը լաւատեսութեան հիմքեր չեն ներշնչում, տարածաշրջանի ԴԱԷՇ-ամէտ խաղացողները, յանձինս Թուրքիայի եւ Ս. Արաբիայի, ստեղծւած նոր կացութիւնները սեփական շահերի ուղղութեամբ են չարաշահում: Հէնց երէկ Ս. Արաբիայի թագաժառանգ բին Նաիֆը հանդիպման էր շտապել Անկարա՝ Էրդողանի հետ դաւադրական հաշւարկները համադրելու համար, իսկ նոյն պահերին էլ՝ հրթիռակոծւում են Հալէպի հայկական-քրիստոնէական թաղամասերը...:
Սիրիական ճգնաժամում թուրք-սաուդական շահերը եւ դաւերը կիրառւել են ոչ այլ կերպ քան՝ ընդգծւած հակաբաշշար Ասադական, հակաիրանական, հակաքրդական, հակառուսական եւ բնականաբար՝ հակահայկական գործընթացներով...
Իրանի պետական ռադիոյի երէկւայ «շաբաթական վերլուծութեան» բնաբանը, որը բին Նաիֆ-Էրդողան հանդիպումը խիստ բացասական երանգներով էր բնութագրում եւ միւս կողմից՝ Հայաստանի Արտգործնախարարութեան դատապարտանքի յայտարարութիւնը՝ Հալէպի հայկական կենտրոնների թիրախաւորման կապակցութեամբ, մէկ անգամ եւս ապացուցում են Իրան-Հայաստան-Ռուսաստան շահերի ընդհանրութեան մասին՝ յատկապէս տարածաշրջանային ու մասնաւորապէս սիրիական տագնապի առնչութեամբ:
Մինչ այդ, սակայն, տեղին է կրկնակի զօրակցել հայաշխարհով մէկ՝ սիրիահայ մեր հերոսական համայնքի քաջարի հայորդիներին, կարելի բոլոր միջոցներով...:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։