Հա

Օրակարգ

02/10/2016 - 13:50

Դրական ու լաւատեսական հեռանկարով...

Հայաստանում, այսպէս ասած՝ քաղաքական աշունը ներիշխանական հարթութիւնում ուղեկցւեց բուռն իրադարձութիւններով, պայմանաւորւած՝ նոր վարչապետի ու վերջնիս կողմից կաբինետը նոր նախարարների նշանակման հետ:
Եւ այսպէս հայաստանեան քաղաքական ու յատկապէս մամլոյ շրջանակներում, վերջին 2-3 շաբաթները հանդիսացել են բուռն քննարկումների առարկայ, որտեղ բանավէճի նիւթը նոր կառավարութիւնն ու երկրի քաղաքական ու յատկապէս տնտեսական հեռանկարներն են:

Դ. Մ.

Եթէ ոչ նոյն ձեւաչափերի քննարկումներով, բայց արտերկրի ու Սփիւռքի հայկական հատւածներում եւս հետաքրքրութիւնն ու ուշադրութիւնը՝ հայաստանեան վերջին իրադարձութիւնների վերաբերեալ ակներեւ է: Ի վերջոյ հայրենի երկրի ներկայով ու ապագայով Սփիւռքը օրինաչափօրէն, ուղղակի թէ՛ անուղղակի, թէ՛ առնչւել եւ թէ՛ հետաքրքրւած է եղել, ընդորում՝ յաճախ լաւատեսօրէն: Չէ՞, որ հայրենիքում դրական տեղաշարժումները, պետական կայացածութիւնը եւ հզօրացումը անմիջականօրէն ազդում եւ կրկնակի զօրեղացնում է համազգային ու համահայկական նպատակների կենսագործման համընդհանուր ներուժը...:
Այս պարագային հայաշխարհը, եւ բարեբախտաբար Հայաստանում եւս, նոր փոփոխութիւններին աւելիով վերաբերւում են դրական ու լաւատեսական հեռանկարով, որն ինչ խօսք՝ օգնելու է նոր կառավարութեանը ստեղծելու բարենպաստ այն ենթահողերը, որոնց հիմքի վրայ հնարաւոր կը լինի խորհրդարանական գալիք ընտրութիւններում ձեւաւորել իսկապէս ժողովրդավար ու կայացած օրէնսդիր ժողով, որի շնորհիւ էլ կը ստեղծւի երաշխիք՝ ՀՀ նոր սահմանադրութեան դրոյթների կենսագործման համար, ի խնդիր աւելի բարօր ու առաւել հզօր Հայաստանի...:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։