Հա

Օրակարգ

04/10/2016

Քաջակորով ծառայութեան մաղթանքով...

Սպահանի (Նոր Ջուղա) հայոց հինաւուրց թեմի նոր կաթողիկոսական փոխանորդ է նշանակւել Տ. Սիփան ծայրագոյն վարդապետ Քէչէճեանը: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական տնօրինումով նշանակւած Հայր Սուրբը նոր ծառայութեան վայր՝ Ս. Ամենափրկչեան վանք է գործուղւել սրանից շուրջ մէկ տասնօրեակ առաջ:

Դ. Մ.

Նորանշանակ Տ. Սիփան ծայրագոյն վարդապետը այսպիսով բախտակիցն է դառնում նոյն հինաւուրց վանքում ծառայութեան կոչւած այնպիսի հոգեւոր-անհատականութիւնների, որոնք իրենց անկրկնելի աւանդն են ներդրել թէ՛ Նոր Ջուղայի պատմական թեմի եւ թէ՛ առհասարակ Հայոց եկեղեցու բարօրութեանն ու առաջընթացին: Ահաւասիկ՝ երջանկայիշատակ հոգեւորականներ, որոնք Նոր Ջուղայի վերջին կէսդարեայ պատմութեան մէջ իրենց կնիքն են դրոշմել ու այդպիսով անջնջելի հետք թողել թէ՛ ջուղայահայութեան, թէ՛ իրանահայութեան եւ թէ՛ ողջ հայութեան հոգում ու մտքում...
Եւ այսպէս.-
- Մեծի Տանն Կիլիկիոյ եւ այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Սարգսեան,
- Տ. Մեսրոպ արք. Աշճեան,
- Տ. Կորիւն արք. Պապեան, որոնք իրենց բաժին ընկած բախտորոշ ժամանակահատւածներում, ազնիւ ու ժողովրդահաճոյ ծառայութեամբ՝ հարստացրին իրենց բարեպաշտ հօտի հոգեմտաւոր ժառանգութիւնները:
Բարի գալուստ մաղթելով Նոր Ջուղայի հինաւուրց ու պատմական թեմի հոգեւոր նոր սպասարկուին, մաղթում ենք՝ նրան նախորդների օրինակով քաջակորով ծառայութիւն եւ իր անւանը վայել Սիփանեան ամուր կամք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։