Հա

Օրակարգ

05/10/2016

Դանդաղ, բայց յուսալի...

Ինչպէս արդէն իրազեկ է ընթերցողը, այսօր Թեհրանի Միջազգային ցուցահանդէսների համալիրում բացումն է կատարւելու Հայկական ապրանքների եւ ծառայութիւնների («Հայաստան էքսպօ») ցուցահանդէսի:
Կազմակերպական վիթխարի աշխատանքներից բացի, որում հետեւողական ակտիւութիւն է ցուցաբերել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութիւնը, յատկանշելի են նաեւ մի քանի գործօններ:

Դ. Մ.

1- Նախ հաստատենք, որ թէ՛ Իրանի, եւ թէ՛ Հայաստանի բարձրաստիճան պատասխանատուները մշտապէս բարձրաձայնել են երկու երկրների առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների անհամաչափութիւնը՝ քաղաքական-ռազմավարական փոխյարաբերութիւնների համեմատ:
2- Երեւի, հէնց այդ նկատառումից ելնելով՝ ՀՀ նախագահը ամիսներ առաջ ՀՀ դեսպանների եւ առաջինը ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի հետ գլուխ-գլխի հանդիպման ընթացքում, յատուկ կարեւորութեամբ ընդգծեց Հայաստան - Իրան տնտեսական կապերի զարգացման եւ այդ նպատակով առարկայական ու գործնական քայլեր առնելու հանգամանքը:
3- Վերոգրեալի կենսագործման ճամբին, ահա, մեծ խթան հանդիսացաւ երկուստեք վիզաների չեղարկման որոշումը՝ որպէս թէ՛ զբօսաշրջային եւ թէ՛ միեւնոյն՝ առեւտրա-տնտեսական կապերի առաւել համահարթեցման մի հանգամանք:
4- Միւս գործօնը, որը կարող է մեծ հնարաւորութիւն ընձեռել յատկապէս Իրանի ներգրաւմանն ու շահագրգռութեանն այդ ոլորտում, դա Հայաստանի Եւրասիական Տնտեսական Միութեան (ԵԱՏՄ) անդամակցութիւնն էր ու վերջնիս՝ 170 միլիոնի շուկան դէպի Իրան կամրջելու գայթակղիչ իրողութիւնը:
Ահաւասիկ. այս հնարաւորութիւնները լաւագոյն ենթահողն են՝ Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական կապերը թէեւ դանդաղ, բայց իրենց տրամաբանական մակարդակին բարձրացնելու համար: Իսկ այսօր բացւելիք «Հայաստան-էքսպօ» ցուցահանդէսը՝ այդ նպատակի կենսագործման յուսալի մի քայլ է, որն էլ նոր հանգրւան է թեւակոխելու երկու երկրների տնտեսական գործակցութիւնը...:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։