Հա

Օրակարգ

09/10/2016 - 12:20

«Հայաստան Էքսպօ 2016»-ի արդիւնքներին սպասելիս...

Իրան-Հայաստան երկկողմ բարեկամական յարաբերութիւններում առկայ արտաքին ուժագծերը (վեկտոր) խօսուն են յատկապէս քաղաքական եւ մշակութային ոլորտներում:
Տնտեսական ոլորտում առկայ ցուցանիշերը, որքան էլ զարմանալի է, դեռեւս մեզ համար ցանկալի արդիւնքներ չեն գրանցել, որովհետեւ դրանք մինչ այժմ մնում են յուշագրերի եւ պայմանագրերի ամրագրման տեսքով եւ չեն գործնականացւում, մի խօսքի ձեւակերպմամբ՝ սայլը տեղից չի շարժւում:

Ա. Է.


Իրան-Հայաստան երկկողմ բարեկամական յարաբերութիւններում առկայ արտաքին ուժագծերը (վեկտոր) խօսուն են յատկապէս քաղաքական եւ մշակութային ոլորտներում:
Տնտեսական ոլորտում առկայ ցուցանիշերը, որքան էլ զարմանալի է, դեռեւս մեզ համար ցանկալի արդիւնքներ չեն գրանցել, որովհետեւ դրանք մինչ այժմ մնում են յուշագրերի եւ պայմանագրերի ամրագրման տեսքով եւ չեն գործնականացւում, մի խօսքի ձեւակերպմամբ՝ սայլը տեղից չի շարժւում: Իհարկէ, այստեղ մեղաւորներ փնտրելու երկկողմանի գործօնը քննարկելու միտումներ չունենք, քանզի ինքնին հասկանալի է, որ բացի «ցանկութիւններից» առկայ են նաեւ օրէնսդրական եւ սահմանադրական դաշտում մի շարք գործող օրէնքներ, որոնցում անհրաժեշտ են լուրջ՝ այսպէս ասած՝ զիջումնային փոփոխութիւններ, որպէսզի յատկապէս հայկական ապրանքների շրջանառութիւնը իրանական շուկայում ակտիւանայ, աւելի ճիշտ սկսի գործել:
Հոկտեմբերի 4-ին Իրանի Միջազգային ցուցահանդէսների կենտրոնում «Հայաստան Էքսպօ 2016» ցուցահանդէսը առաջին լուրջ ներկայութիւնն էր իր տարողութեամբ՝ ներկայութիւն, որն ինքնին խոստմնալից էր բազմակողմանի առումներով: Դրանցից կարելի է մատնանշել հայաստանեան արտադրութեան եւ միջին բիզնեսի մատուցմամբ ներկայացւած լայն ապրանքատեսականին, որը իրանական շուկայում կարող է իր լուրջ խօսքը ունենալ: Խոստմնալից է այն՝ նաեւ Իրանի հետ տնտեսական կապերի եւ խորացման ուժագծում: Հայաստանեան ապրանքատեսականին որքան էլ Իրանի հասարակական շերտերին ծանօթ է, այդուամենայնիւ տարեկան շրջանառութեան կտրւածքով գրեթէ անհասանելի է:
Փոխգործակցութեան եւ օրէնսդրական դաշտում փոփոխութիւնների ցանկալի նախանշաններ կարելի էր արդէն շօշափել աւելի բարձր մակարդակներում հէնց ցուցահանդէսի բացման եւ դրան յաջորդող օրերում:
Ամէն ինչից բացի, մի առանձին ուժագծում ակնառու եւ շատ խրախուսիչ ներկայութիւն էր հայաստանեան կողմի համար սիրիահայ գործարարների եւ առանձին ձեռներէցների ներկայութիւնը, որը Հայաստանի տնտեսական դաշտում նրանց համար ներդրումների եւ միջին ու մանր բիզնեսի զարգացման խոստմնալի ապագայ է, յատկապէս այստեղ՝ նրանց բացառիկ ձեռքի աշխատանքների եւ առանց քիմիկատների արտադրութեան ցուցադրութիւնը:
Երկու բարեկամական երկրների տնտեսական կապերի զարգացմանը զարկ տալու եւ այն իրական հարթակում գործնականի վերածելու մտասեւեռմանն է ուղղւած Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի բացառիկ ջանքերը, ում շնորհիւ էլ համագործակցութեան հզօր լծակ ի գործ դրւեց՝ իրականացնելու իր տեսակի մէջ իսկապէս բացառիկ այս ցուցահանդէսը:
Երէկ աւարտւեց «Հայաստան Էքսպօ 2016»-ը, որի շօշափելի արդիւնքները անկասկած ակնառու կը լինեն շատ մօտ ապագայում եւ վստահ ենք, որ տարիներ սեղանին առկայ պայմանագրերը եւ համատեղ յուշագրերը վերջապէս գործնականի կը վերածւեն ու տնտեսական ոլորտը եւս հզօր խթան կը հանդիսանայ երկու երկրների ապրանքաշրջանառութեան տարրապատկերում (սպեկտոր):

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է
    Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է

    Աշխատանքային այցով Լիբանանում գտնւող ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշէլ Աունի,այդ երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի, եւ Լիբանանի վարչապետի պաշտօնակատար Սաադ Հարիրին: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով լիբանանեան լրատւամիջոցները, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանեան քաղաքական յարաբերութիւնների հետագա զարգացմանն ուղղւած հարցեր:

  • Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»
    Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը հայ-իրանական տնտեսական համագործակցութեան վրայ, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների եւ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

  • Միջպետական յարաբերութիւնները լաւագոյնս արդիւնաւորելու համար՝ անհրաժեշտ է, որ Կանադան Երեւանի մէջ դեսպանատուն հիմնէ
    Միջպետական յարաբերութիւնները լաւագոյնս արդիւնաւորելու համար՝ անհրաժեշտ է, որ Կանադան Երեւանի մէջ դեսպանատուն հիմնէ

    Հայաստան կատարած պատմական այցելութեան ընթացքին, վարչապետին ընկերակցող հայ համայնքը ներկայացնող պատուիրակութեան մաս կը կազմէին Կանադայի Հայ Դատի յանձնախումբի անդամներ Րաֆֆի Տօնապետեան, Շահէն Միրաքեան եւ Յակոբ Թորոսեան։ «Հորիզոն» հարցազրոյց ունեցաւ Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի հետ։

  • Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում
    Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում

    Հետաքրքիր է, որ Միլսի յայտարարութեան յաջորդ օրը հետեւեց ՌԴ արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովայի կոշտ արձագանգը, որի մէջ ՌԴ արտաքին գերատեսչութիւնն ԱՄՆ կառավարութեանը բաց տեքստով մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Եւ ոչ միայն: Զախարովան նաեւ հարց է տալիս՝ ի՞նչ են իրենց թոյլ տալիս ամերիկեան դեսպաններն աշխարհով մէկ, նրանք հարւածում են դեմոկրատիային, ԶԼՄ-ների ազատութեանը, քաղաքացիական հասարակութեանը, նրանք հարւածում են նաեւ հէնց իրենց՝ ցոյց տալով ԱՄՆ քաղաքական կեանքում առկայ կեղծաւորութիւնը:

  • Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից
    Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից

    Տեսնենք, թէ ինչպիսին է Իրանի տնտեսութիւնը, որով մինչեւ սեպտեմբեր այնքան «մտահոգւած էին» ԱՄՆ-ի եւ Իսրայէլի իշխանութիւնները: Ասել, թէ այդ ոլորտում իրանցիները խնդիրներ չունեն, չափազանցութիւն կը լինի: Բայց չնշել, որ չնայած ամէն տեսակի պատժամիջոցներին ու սպառնալիքներին, Իրանի տնտեսութիւնը կենդանի է եւ արագ զարգանում է, մեծ սխալ կը լինի: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։