Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2016 12:50

Ադրբեջանական լրատւական սադրանքն ակնյայտօրէն անտարբեր չի թողել նաեւ Իրանին

Ադրբեջանի՝ Իսրայէլից «Երկաթեայ գմբէթ» գնելու ցանկութեան մասին լուրը լայնօրէն տարածւել է նաեւ իրանական զանգւածային լրատւամիջոցների դաշտում, այսինքն՝ հէնց այնտեղ, որտեղ որ պէտք էր՝ հաշւի առնելով նաեւ Հայաստանի շահերը:

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ


Ադրբեջանի՝ Իսրայէլից «Երկաթեայ գմբէթ» գնելու ցանկութեան մասին լուրը լայնօրէն տարածւել է նաեւ իրանական զանգւածային լրատւամիջոցների դաշտում, այսինքն՝ հէնց այնտեղ, որտեղ որ պէտք էր՝ հաշւի առնելով նաեւ Հայաստանի շահերը: Պարսկալեզու մամուլի նիւթերի վերնագրերն ինքնին խօսուն են՝ «Ադրբեջանական Հանրապետութիւնը սիոնիստական վարչակարգից «Երկաթեայ գմբէթ» համակարգեր է գնում», «Հայաստանի «Իսկանդերներին» դիմակայելու համար Ադրբեջանական Հանրապետութիւնը սիոնիստական վարչակարգից «Երկաթեայ գմբէթ» համակարգեր է գնում» եւ այլն:
161010a03aԸստ էութեան՝ անիրականանալի գնման մասին տեղեկատւութեան տարածմամբ հիմնականում սեփական հասարակութեանը հանգստացնելու նպատակով ասպարէզ նետւած ադրբեջանական լրատւական սադրանքն ակնյայտօրէն անտարբեր չի թողել նաեւ Իրանին, որն ակնդէտ հետեւում է յատկապէս տարածաշրջանում իր թիւ մէկ հակառակորդը համարւող Իսրայէլի հետ Բաքւի վարչակարգի կողմից իրականացւող ցանկացած համագործակցութեան կամ դրա մասին լրատւութեանը:

«blognews.am»

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ