Հա

Օրակարգ

15/10/2016 - 13:40

Թրքօ-սաուդական զաւեշտն ու անբարոյութիւնը...

Այսօր Շւէյցարիայի Լօզան քաղաքում կայանալու է ինչքան էլ տարօրինակ, բայց յատուկ ձեւաչափով բանակցային հանդիպում, որտեղ սիրիական հակամարտութեան մասին իրենց դիրքորոշումներն ու մօտեցումները փորձելու են «արդարացնել» մէկ կողմից՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ ԴԱԷՇ-ամէտ Թուրքիան ու Ս. Արաբիան եւ միւս կողմից՝ Սիրիայում հակատեռորիստական ուղղութիւն որդեգրած Ռուսաստանն ու Իրանը:

Դ. Մ.


Այսօր Շւէյցարիայի Լօզան քաղաքում կայանալու է ինչքան էլ տարօրինակ, բայց յատուկ ձեւաչափով բանակցային հանդիպում, որտեղ սիրիական հակամարտութեան մասին իրենց դիրքորոշումներն ու մօտեցումները փորձելու են «արդարացնել» մէկ կողմից՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ ԴԱԷՇ-ամէտ Թուրքիան ու Ս. Արաբիան եւ միւս կողմից՝ Սիրիայում հակատեռորիստական ուղղութիւն որդեգրած Ռուսաստանն ու Իրանը: Այս վերջինները, սակայն, հակառակ Թուրքիային ու Ս. Արաբիային, այսպէս ասած՝ անկոչ հիւրեր չեն եղել Սիրիայում եւ ուղղակիօրէն ներգրաււել են հնգամեայ ճգնաժամում սիրիական օրինական իշխանութիւնների առաջարկով: Այս փաստացի իրողութիւնը, սակայն, չի խանգարել ԴԱԷՇ-ամէտներին, որպէսզի Իրանին միջամտողականութեան մէջ ամբաստանեն...: Այսպէս՝ Լօզանեան սոյն հանդիպման նախօրեակին իսկ, Թուրքիայի եւ Ս. Արաբիայի արտգործնախարարները համատեղ մի յայտարարութիւն հրապարակելով՝ Իրանին մեղադրել են տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտել-խառնւելու մէջ, երեւի Լօզանում վերջնիս դիրքերը թուլացնելու սին մտադրութեամբ: Զաւեշտն ու յատկապէս անբարոյութիւնը, ինչպէս նկատում է ընթերցողը, կայանում է նրանում, որ միջամտութեան մեղադրանք են հնչեցնում Եմէնի ժողովրդին կոտորող օդային ու ցամաքային ամենօրեայ ռմբակոծումների հեղինակ Ս. Արաբիան եւ արդէն ամիսներից ի վեր Իրաքի հիւսիսային շրջաններ ներխուժած ու զօրամիաւորումներ կուտակած Թուրքիան...:
Ինչեւէ, սիրիական հնգամեայ ճգնաժամի բարւոք լուծման Լօզանեան հանդիպումը, առանձնապէս ոչ մի յոյս էլ չի ներշնչելու, քանի դեռ նման ձեւաչափի բանակցային գործընթացներում մասնակից են ԴԱԷՇ-ի կնքահայրերն ու սպառազինողները, ի դէմս Թուրքիայի ու Ս. Արաբիայի եւ սրանց նկատմամբ մշտապէս վերապահ ու ներողամիտ ԱՄՆ-ի...:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։