Հա

Օրակարգ

16/10/2016 - 12:30

Մուրադ Փափազեան.- «Հանրապետութեան նախագահի խոստումը կատարւած է»

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանն արձագանգել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի ընդունմանը:
«Բրաւօ Սենատ»,- այսպիսի գրառում է կատարել Փափազեանը իր «ֆէյսբուք»-եան էջում՝ շնորհակալութիւն յայտնելով սոցիալիստներին ու կոմունիստներին, ովքեր կողմ են քւէարկել նախագծին:

«Հանրապետութեան նախագահի խոստումը կատարւած է»,- գրել է Փափազեանը:
Իսկ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նա նշել է, որ օրինագծի ընդունումը լուրջ յաջողութիւն է:
«Սա բաւական լուրջ յաջողութիւն է, զգալի աշխատանք է կատարւել մեր կողմից: Չմոռանանք, որ թուրքերը լուրջ լաբբինգ կատարեցին, բայց Սենատը քւէարկեց այն տարբերակի օգտին, որը քւէարկւել էր ամռանը Ազգային ժողովում: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնական ընդունեց Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նախագիծը»,- ասել է Փափազեանը:
Նրա ասութեամբ, հաւանաբար թուրքերը կը գտնեն 60 պատգամաւոր, որոնք կաջակցեն եւ հարցը կը ներկայացւի Սահմանադրական դատարան: Դա նշանակում է, որ այնտեղ եւս կարող է քննարկւել:
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամաւորները յուլիսին միաձայն կողմ էին քւէարկել «Հաւասարութիւն եւ քաղաքացիութիւն» կոչւող օրինագծի փոփոխութիւններին, որով պատիժ է սահմանւում մարդկութեան դէմ գործած բոլոր յանցագործութիւնները՝ այդ թւում Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու եւ հերքելու համար:
Նախագծի քննարկումն ու քւէարկութիւնը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին:

«arfd.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։