Հա

Օրակարգ

17/10/2016 - 13:20

Համայնքի կենսունակութեան պահպանման ի խնդիր...

Ինչպէս արդէն տեղեկացւած է ընթերցողը, ընթացիկ տարին Թեհրանի հայոց թեմի համար կաւարտւի հերթական՝ Պատգամաւորական ժողովի 16-րդ նստաշրջանի ընտրութիւններով:
Բարեբախտաբար, իրանահայութիւնը ինչպէս համերկրային թէ համապետական, նոյնպէս էլ ներհամայնքային մասշտաբի ընտրական գործընթացներում մշտապէս ցուցաբերել է զգօն ու աշխոյժ մասնակցութիւն, միշտ գիտակցելով, որ ազգային, հասարակական ու համայնքային կեանքում իրեն է վերապահւած անմիջական՝ ուղղակի թէ՛ անուղղակի դերակատարութիւնը:

Պատգամաւորական ժողովի մօտալուտ ընտրութիւնների առիթով

Դ. Մ.


Ինչպէս արդէն տեղեկացւած է ընթերցողը, ընթացիկ տարին Թեհրանի հայոց թեմի համար կաւարտւի հերթական՝ Պատգամաւորական ժողովի 16-րդ նստաշրջանի ընտրութիւններով:
Բարեբախտաբար, իրանահայութիւնը ինչպէս համերկրային թէ համապետական, նոյնպէս էլ ներհամայնքային մասշտաբի ընտրական գործընթացներում մշտապէս ցուցաբերել է զգօն ու աշխոյժ մասնակցութիւն, միշտ գիտակցելով, որ ազգային, հասարակական ու համայնքային կեանքում իրեն է վերապահւած անմիջական՝ ուղղակի թէ՛ անուղղակի դերակատարութիւնը:
Տւեալ դէպքում՝ Պատգամաւորական ժողովի (թեմի օրէնսդիր մարմին եւ բարձրագոյն ժողով) ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորւելիք մարմին-ժողովը, արտացոլում է միեւնոյն թեմի (այս դէպքում՝ Թեհրանի) ներկայացուցչական պատկերը եւ այդիսկ բերումով էլ մշտապէս կոչւել է ժողովրդաընտիր մարմին:
Իրանահայ եռեակ թեմերի տարբեր ու տարատեսակ հիմնախնդիրները առհասարակ, իսկ յատկապէս Թեհրանի կենտրոնանիստ եւ համընդգրկուն թեմի հիմնահարցերը՝ տնտեսական, կրթական, մշակութային, հասարակական եւ այլեւայլ բնագաւառներում, մնայուն եւ հանգուցալուծման կարօտ օրակարգերն են եղել Պատգամաւորական ժողովներում, որոնց բովից էլ անցել են նոյն հիմնահարցերը, քննարկման են ենթարկւել (յաճախ էլ թէժ ու ժամանակատար) ու վերջապէս փոխանցւել գործադիրին (Թեմական խորհուրդ եւ յարակից մարմիններ), կենսագործելու համար Պատգամաւորական ժողովի նախագիծ-որոշումները...:
Ահաւասիկ, ներկայ պայմանների եւ արագընթաց ու նորացւող ժամանակների թելադրանքից ելնելով՝ հաստատապէս թեհրանահայ ընտրողները ձգտելու են համապատասխան Պատգ. ժողով ձեւաւորել մօտալուտ ընտրութիւնների արդիւնքում: Ժողով, որն ի զօրու կը լինի վերոգրեալ պայմաններին ու ժամանակներին համահունչ՝ մշակել-որդեգրել այնպիսի հայեցակէտեր, որոնց կենսագործմամբ էլ մեր «նորացւած» (չասելու համար փոքրացած) համայնքի կենսունակութիւնը յարատեւելու երաշխիքներով կօժտւի...:

Յարակից լուրեր

  • Ժողովուրդն է իմաստաւորում ընտրութիւնը...
    Ժողովուրդն է իմաստաւորում ընտրութիւնը...

    Քարոզչական երկօրեայ (այսօր եւ վաղը) աշխուժութիւնից եւ այնուհետեւ մէկօրեայ (հինգշաբթի) դադարից յետոյ, ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին կայանալու է Թեհրանի հայոց թեմի բարձրագոյն մարմին՝ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնը:

  • Հաղորդագրութիւն Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի
    Հաղորդագրութիւն Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի

    Այսու մեր համայնքի յարգելի ժողովրդին յայտնում ենք, որ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը թւականիս յունիսի 23-ին, իր 21-րդ նիստը գումարեց՝ ազգային առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Գէորգ Վարդանի եւ Նորայր Արամեանի: Նիստին ներկայ էին նորընտիր Թեմական եւ Կրօնական խորհուրդների ու Հաշւեքննիչ մարմնի անդամները:

  • Հաղորդագրութիւն թիւ 9
    Հաղորդագրութիւն թիւ 9

    Այսու համայնքի սիրելի ժողովրդին տեղեկացնում ենք, որ թւականիս յունւարի 20-ին, Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովն իր 15-րդ նիստը գումարեց ազգային առաջնորդարանի դահլիճում՝ նախագահութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ պարոնայք Գէորգ Վարդանի եւ Նորայր Արամեանի:

  • Հաղորդագրութիւն - Թ. Հ. Թ. 15-րդ Պատգամաւորական ժողովի ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ԹԻՒ 7
    Հաղորդագրութիւն - Թ. Հ. Թ. 15-րդ Պատգամաւորական ժողովի ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ԹԻՒ 7

    Այսու համայնքի սիրելի ժողովրդին տեղեկացնում ենք, որ թւականիս փետրւարի 20-ին Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովն իր 12-րդ նիստը գումարեց ազգային առաջնորդարանի դահլիճում՝ նախագահութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ պարոնայք՝ Գէորգ Վարդանի եւ Նորայր Արամեանի: Ներկայ էին՝ Թեմական եւ Կրօնական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը: Իսկ լրատւամիջոցներից ներկայ էին «Ալիք» օրաթերթի եւ «Արաքս» շաբաթաթերթի թղթակիցները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։