Հա

Օրակարգ

19/10/2016 - 13:00

«Լրագրողների Համահայկական 8-րդ համաժողով»-ի ռազմավարական կէտ-նպատակը...

Վաղը, հոկտ. 20-ին Երեւանում իր աշխատանքներն է սկսում ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ «Լրագրողների Համահայկական 8-րդ համաժողով»-ը, որն, ինչպէս միշտ՝ խորհրդանշօրէն սկզբնաւորւում է Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր պանթէոնում ուխտի վերանորոգմամբ:

Դ. Մ.


Վաղը, հոկտ. 20-ին Երեւանում իր աշխատանքներն է սկսում ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ «Լրագրողների Համահայկական 8-րդ համաժողով»-ը, որն, ինչպէս միշտ՝ խորհրդանշօրէն սկզբնաւորւում է Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր պանթէոնում ուխտի վերանորոգմամբ:
Հայաշխարհի մամլոյ անխտիր բոլոր ներկայացուցչութիւնների մասնակցութիւնը այս համաժողովին եւս -ու դեռ աւելիով- մեծագոյն խթան է հանդիսանալու հէնց Համահայկական նշանակութեամբ այսօրեայ մարտահրաւէրներին ընդառաջ գնալու եւ դրանք գէթ քարոզչական ասպարէզում դիմագրաւելու կոչւած հայկական լրագրութեան զէնքը աւելիով հատու դարձնելու պարտաւորութեան ճամբին:
Հայոց լրագրողական փաղանգների համախմբումը միշտ էլ բնութաւորել է ազգի մտաւոր-էլիտար ներուժի միասնականութիւնը ու դա՝ ներգործօն եւ նպատակային կերպով օգտագործելու հնարաւորութիւնը: Այսօր մանաւանդ, դրա հրամայականը ակներեւ է առաւել քան երբեւէ: Հրամայական, որն անհրաժեշտաբար հայ լրագրութեանը մղելու է՝ ժուռնալիստական մերօրեայ աճպարարութիւնները ստորադասել՝ յանձնառու, պատասխանատու եւ սկզբունքային լրագրութեան առաքելութիւնից: Իսկ այսօրեայ հայկական լրագրութեան գերնպատակն ու կոչումը առաջնահերթօրէն պարտի լինել հայոց պետականութեան հզօրացումն ու հայրենի փրկարար օջախի շէնացումը: Քանզի հէնց այդպիսի պետութիւնն ու հայրենիքն է ի զօրու յաղթահարել ամէն կարգի մարտահրաւէրները թէ՛ ներազգային, թէ՛ արտազգային եւ թէ՛ մանաւանդ համազգային մասշտաբներում...:
Իսկ հայկական մամուլի եւ տւեալ դէպքում «Լրագրողների Համահայկական 8-րդ համաժողով»-ի համընդհանուր կէտ-նպատակը պէտք է լինի ոչ այլ ինչ, եթէ ոչ 25-ամեայ հայոց պետականութեան ամրապնդմանն ու հզօրացմանը միտող՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան այլեւս ռազմավարական նշանակութիւն ունեցող գործօնին կառչելը...:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։