Հա

Օրակարգ

20/10/2016

Դաւիթ Բաբայեան.- «Արցախն անկախ պետութիւն է՝ ինքնավարութիւնը պարոն Ալիեւը թող տայ ադրբեջանի ազգային փոքրամասնութիւններին»

Եթէ Ալիեւը խօսում է ինքնավարութեան մասին, ապա խորհուրդ կը տայինք պարոն Ալիեւին, իր պետութեան մասին մտածի այլ տեսանկիւնից, որովհետեւ նոյն Ադրբեջանում կան բազմաթիւ ազգային փոքրամասնութիւններ, որոնք նոյնպէս ռեզերւացիայի կարգավիճակում են ապրում՝ աւարցիները, լեզգիները, թաթերը, թալիշները եւ այլ ազգեր: Թող իրենց տայ ինքնավարութիւն, մանաւանդ որ նրանք ձգտում են իրենց ազգային ազատագրական իղձերն իրականացնել:

Եթէ Ալիեւը խօսում է ինքնավարութեան մասին, ապա խորհուրդ կը տայինք պարոն Ալիեւին, իր պետութեան մասին մտածի այլ տեսանկիւնից, որովհետեւ նոյն Ադրբեջանում կան բազմաթիւ ազգային փոքրամասնութիւններ, որոնք նոյնպէս ռեզերւացիայի կարգավիճակում են ապրում՝ աւարցիները, լեզգիները, թաթերը, թալիշները եւ այլ ազգեր: Թող իրենց տայ ինքնավարութիւն, մանաւանդ որ նրանք ձգտում են իրենց ազգային ազատագրական իղձերն իրականացնել: Եթէ նա հիմա դա չանի, ապա հետագայում մեծ հաւանականութիւն կայ, որ նոր հակամարտ գօտիներ կը ստեղծւեն Ադրբեջանում: «panorama.am»-ի թղթակցի հետ զրոյցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ արած յայտարարութեանը, նշեց Արցախի Հանրապետութեան նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեանը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ռուսաստանն այսօր»-ի գլխաւոր տնօրէն Դմիտրի Կիսելեովին տւած հարցրազրոյցում նշել է. «Ողջամիտ փոխզիջումները հնարաւոր են՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութիւնը, նրանց կենսագործութիւնը, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային նախագծերի իրականացումը: Եւ երկու ժողովուրդների միջեւ փոխհամագործակցութիւնը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետութեան սահմաններից դուրս տարածքների ազատագրման պայմանով: Այսպէս ենք մենք տեսնում հակամարտութեան կարգաւորումը»:
«Ալիեւի յայտարարութիւնը պէտք է դիտարկել երկու տեսանկիւնից: Նախ եւ առաջ դա ցոյց է տալիս, որ ինչ-որ փոփոխութիւն է տեղի ունենում Ադրբեջանում: Ալիեւը երբեւէ չի խօսել ինքնավարութեան մասին: Իսկ մինչ այդ միայն խօսում էին Արցախի ոչնչացման մասին: Կարելի է ասել, որ մօտեցման նոր վեկտոր է ձեւաւորւում: Այս տրամաբանութիւնից ելնելով կարող ենք ասել, որ մէկ-երկու ամիս յետոյ չի բացառւում, որ Ալիեւը պաշտօնապէս ճանաչի Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Միւս կողմից, իհարկէ, սա աւելի քիչ հաւանական է, ընդհակառակը՝ Ալիեւը ցոյց է տալիս, որ ինքը շարունակում է ապակառուցողական, նացիստական քաղաքականութիւնը»,- նշեց Բաբայեանը:
Բաբայեանի ասութեամբ՝ ինքնավարութեան մասին հարցը ընդհանրապէս չի կարող քննարկւել:
«Ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ մէկ անգամ է եղել առաջարկ, այն էլ համատեղ պետութիւն ստեղծելու մասին 1997-99 թթ.-ին, որը եղել է բանակցային սեղանին, ըստ որի Արցախը եւ Ադրբեջանը կունենան հաւասար իրաւունքներ կարգավիճակ եւ այլն: Ադրբեջանը չընդունեց այդ առաջարկը, տապալեց այն՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի եւ Արցախի բնակչութիւնն ու տարածքը անհամադրելի են եւ չեն կարող լինել հաւասար: Այդ ժամանակ նոյնիսկ քննարկւեց Տանզանիայի փորձը»,- նշեց Բաբայեանը:
Դաւիթ Բաբայեանը նաեւ յիշեց, որ Ադրբեջանի կազմում եղել են երկու հայկական ինքնավարութիւններ, մէկը Նախիջեւանի ինքնավար հանրապետութիւնը, որի ճակատագրին մենք ծանօթ ենք, իսկ միւսը՝ ԼՂԻՄ-ը:
«Այնտեղ եղել է, ոչ այլ ինչ, քան սպիտակ ցեղասպանութիւն: Հայ ազգաբնակչութիւնը ստիպւած լքեց, արտագաղթեց Նախիջեւանից: Իսկ ԼՂԻՄ-ում բնակչութիւնը 70 տարի անընդմէջ բռնութիւնների էր ենթարկւում: Ամէն ինչ արւում էր, որ հայաթափւէր նաեւ ԼՂԻՄ-ը: Հայաթափւեց ողջ Հիւսիսային Արցախը՝ Գարդմանքը պատմական հայկական այլ տարածքներ, նախկին ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր հայաբնակ վայրերը, յիշենք Սումգայիթի դէպքերը, Բաքւի եւ միւս հայաշատ բնակավայրերի էթնիկ զտումները: Եւ հիմա նա խօսում է ինքնավարութեան մասին: Սա անհեթեթութիւն է եւ չի կարող նման բան լինել՝ Անկախ պետութիւնը ամէն ինչից զրկւի եւ փորձի վերադառնայ համակենտրոնացման ճամբարի կարգավիճակի: Այդպիսի բան չի լինելու: Սա ցոյց է տալիս որ այնտեղ որեւէ դրական միտում չկայ»,- նշեց խօսնակը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերիի վերջին յայտարարութեան վերաբերեալ Ալիեւի պատասխանին, Բաբայեանը նշեց, որ դա հոգեբանական լուրջ ուսումնասիրութիւնների տիրոյթում է գտնւում:
«Նա գիտի որ ինքն է մեղաւորը, դրա համար ժամանակին փորձում է արդարանալ: Իհարկէ Քերին բացէիբաց չի ասել, բայց պարզ է որ Ադրբեջանն է մեղաւորը այդ ամենի մէջ: Դրա համար Ալիեւը փորձում է հակադարձել, աւելին՝ ոչ միայն չի փորձում իրավիճակը շտկել, այլ փորձում է ընդդէմը խաղալ Արեւմուտքի հետ»,- նշեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։