Հա

Օրակարգ

25/10/2016 - 13:00

Սերժ Սարգսեանը՝ լրագրողներին.- «Դուք մեծ ուժ էք»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 20-24-ը անցկացւած՝ «Հայոց պետականութիւնը՝ միասնութեան առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին: Համաժողովին մասնակցել են, ընդհանուր առմամբ, աշխարհի 31 երկրից շուրջ 140 խմբագիր եւ լրագրող:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 20-24-ը անցկացւած՝ «Հայոց պետականութիւնը՝ միասնութեան առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին: Համաժողովին մասնակցել են, ընդհանուր առմամբ, աշխարհի 31 երկրից շուրջ 140 խմբագիր եւ լրագրող:
Այս մասին յայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից:
ՀՀ նախագահը ողջունել է Հայաստանում արդէն 8-րդ անգամ անցկացւող համաժողովը, որը նւիրւած է հայկական երկու Հանրապետութիւնների 25-րդ տարեդարձներին:
«Դուք մեծ ուժ էք, դուք ձեր գործունէութեամբ մեզ վստահութիւն եւ եռանդ էք տալիս, որպէսզի մենք կարողանանք ուժերի առաւելագոյն գործադրմամբ կատարել մեր պարտականութիւնները: Մենք մեր նախորդ հանդիպումներից մէկի ժամանակ խօսել ենք այն մասին, որ մեր տեսակէտից պէտք է առանձնացնել երկու կարեւոր հանգամանք. առաջին հանգամանքը այն լրատւամիջոցների եւ լրագրողների աշխատանքն է, որն ուղղւած է բուն հայկական համայնքին, այսինքն՝ հայապահպանութեանն ուղղւած աշխատանքը, եւ երկրորդ՝ տարբեր երկրներում աշխատող ազգութեամբ կամ արմատներով հայ լրագրողներին համախմբելն է: Ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ պարագայում չափազանց կարեւոր է, որպէսզի այս արագ փոփոխւող աշխարհում մենք կարողանանք գտնել աշխատանքի ճիշտ ձեւերը, կարողանանք պահպանել հետաքրքրութիւնն այն նիւթերի նկատմամբ, որոնց վրայ մենք աշխատում ենք, հրապարակում ենք եւ ցանկանում ենք դրանով ազդեցութիւն ունենալ այս կամ այն հարցի վրայ: Երկու պարագայում էլ, կարծում եմ, չափազանց կարեւոր է միշտ հաւատարիմ լինել լրագրողական բարեխղճութեանը: Շատ կարեւոր է նաեւ, որպէսզի մենք մեր ջանքերը կարողանանք համատեղել, գտնել այն էական խնդիրները, որոնց լուծման վրայ պէտք է ծախսենք մեր հիմնական էներգիան եւ մեր կարողութիւնները»,- ասել է ՀՀ նախագահը:
Նշելով, որ լրագրութեան մէջ երբեք հնարաւոր չէ յաջողութեան հասնել փոքր ստերն աւելի մեծ ստով հերքելու կամ անօրինականութեամբ օրինականութիւն հաստատելու փորձերով, ՀՀ նախագահն ընդգծել է, որ որքան սուր լինի գրիչը ճշմարտութիւնը ներկայացնելիս, այնքան այն օգտակար կը լինի եւ չի վնասի, իսկ նոյն այդ գրիչը, լրագրողական կարողութիւնները, լրատւամիջոցների ազդեցութիւնն անզգոյշ օգտագործելու դէպքում կարող է մեծ խնդիրներ առաջացնել:
Ողջոյնի խօսքից յետոյ, Սերժ Սարգսեանն առաջարկել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձեւաչափով, որպէսզի հնարաւորութիւն ունենայ պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Լրագրողներին եւ լրատւամիջոցների ղեկավարներին հետաքրքրել են ԼՂ-ի հիմնախնդրի բանակցային գործընթացում հայկական կողմի մօտեցումներն ու դիրքորոշումը, ՀՀ նոր Սահմանադրութեամբ Հայաստանում իրականացւելիք բարեփոխումները, Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման եւ առկայ ներուժի, այդ թւում՝ լրագրողական համայնքի ներուժի լիարժէք օգտագործման հնարաւորութիւնները, Հայաստանի տնտեսութեան մէջ օտարերկրեայ ներդրումների ներգրաւման ուղղութեամբ իրականացւող պետական քաղաքականութիւնը եւ մի շարք այլ հարցեր:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։