Հա

Օրակարգ

29/10/2016 - 14:00

Նա մեր յիշողութիւնն էր

2016 թւականի աշունը, ՆԱՀԱՊԵՏԻ վերջին աշունն էր: Ռուբէն Յովսէփեանն էլ հեռացաւ: Ինչպէս բոլոր մեծերը՝ մի անգամից, անգամ առանց հրաժեշտի եւ մեր թիկունքը մի քիչ էլ դատարկւեց, մեր իրականութիւնը մի քիչ էլ աղքատացաւ:
Ռուբէն Յովսէփեանը մեր խղճի հայելին էր, պատմական մեր յիշողութեան, գէնետիկ կոդի խտացումն ու իրականացնողը:

Ընկ. Ռուբէնին յիշելիս

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


2016 թւականի աշունը, ՆԱՀԱՊԵՏԻ վերջին աշունն էր: Ռուբէն Յովսէփեանն էլ հեռացաւ: Ինչպէս բոլոր մեծերը՝ մի անգամից, անգամ առանց հրաժեշտի եւ մեր թիկունքը մի քիչ էլ դատարկւեց, մեր իրականութիւնը մի քիչ էլ աղքատացաւ:
Ռուբէն Յովսէփեանը մեր խղճի հայելին էր, պատմական մեր յիշողութեան, գէնետիկ կոդի խտացումն ու իրականացնողը:
Մեր պղտոր իրականութեան ընթացքի զուլալւելու համար, մեր քառաքարշ յիմար վազքի կասեցման համար, մեզ անհրաժեշտ էր մեր ՆԱՀԱՊԵՏԸ, նրա՝ հայեացքը, բնոյթը, մարդկային տեսակը, գիրն ու խօսքը… մեզ անհրաժեշտ էր նա:
Բայց մեր բոլոր մեծերի պէս, մենք չուզեցինք, չկարողացանք լսել ու հասկանալ նաեւ Ռուբէն Յովսէփեանին: Փառք Աստծոյ, այս բացառիկ դէպքում մենք խտրական մօտեցում չունենք ոչ ոքու նկատմամբ: Մեծերի հետ, առանց բացառութեան վերաբերւում ենք միանշանակ՝ նոյն կերպ:
Չենք լսում, չենք փորձում հասկանալ նրանց: Թամաշան քաշում ենք հրապարակ՝ նրանց ստիպելով՝ հէնց ապրելու ժամանակ հեռանալ, փակւել իրենց աշխարհում, մեկուսանալ մեզանից:
Դա բնական է: Դա չպէտք է համարել մտաւորականին յատուկ մեծամտութիւն: Մեր ամբոխային յիմարութիւնների ֆոնին՝ յետին թւով խելօք երեւալու մոլուցք: Տրամաբանութիւնը պարզից էլ պարզ է. մտաւորականը, հրապարակային թամաշան (լինի դա պալատական կատակերգութիւն կամ էլ ընդդիմադիր դրամա), ամբոխը, ամբոխային տրամաբանութիւնն ու տրամադրութիւնը՝ հակացուցւած են միմեանց համար: Դրանք պարզապէս անհամատեղելի են: Մեծագոյն տառապանք է ստեղծագործ մարդու համար աչք փակել իրականութեան վրայ, չտեսնել տալ ամէն ինչ, եւ սահել ամբոխին համընթաց:
Բացառութիւն չէր նաեւ ընկեր Ռուբէնը: Երբ չկար նրա պահանջարկը, երբ մատի վրայ կարող էիր հաշւել նրան լսել ցանկացողների թիւը, նա էլ որոշեց ինչ-որ տեղ լռել, չխօսել, մնալ դիտորդի կարգավիճակում եւ սպասել...
«Ֆէյսբուք»-եան իր վերջին գրառումներից մէկում, Ռուբէն Յովսէփեանը գրել էր. «Ես էլ եմ հիւանդ, երկիրն էլ... առաւօտեան Գերմանիա եմ մեկնում՝ բուժւելու յոյսով: Երկի՛րն ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու...»:
Չգիտեմ, թէ ո՞վ, որ բժիշկն էր կարող բուժել մեր ՆԱՀԱՊԵՏԻՆ, բայց գիտեմ մի բան՝ «հիւանդ երկրին» կարող էին բուժել նա եւ նրա նմանները: Իսկ մենք՝ ազգովի, յամառօրէն նրանց մօտ չթողեցինք ՀԻՒԱՆԴԻՆ (եւ շարունակում ենք չթողնել):
Ու թերեւս հէնց դա է պատճառը, որ մեր մեծերը չւում են մէկ-մէկ, երբեմն էլ զոյգ-զոյգ առանց անգամ հրաժեշտ տալու:
Դա երեւի թէ մեր հոգու վրայ ծանրացած մեղքերի համարժէք պատիժն է:
Յ. Գ.- Չգիտեմ, միգուցէ չհամաձայնւէք ինձ հետ: Միգուցէ իմ այս գրութիւնը համարէք վատատեսական, դա ձեր բացարձակ իրաւունքն է, որին բռնանալ ես չեմ կարող: Բայց, գիտեմ մի բան. Նրանք, ովքեր բախտ են ունեցել գէթ մէկ անգամ վայելելու մեր ՆԱՀԱՊԵՏԻ հետ շփւելու, նրան լսելու հաճոյքը, կը հասկանան, թէ ինչի մասին եմ խօսում ես:

Յարակից լուրեր

  • Դաշնակցութեան միտքը, կամքն ու խիղճը. Ռոստոմին յիշելիս (Մահւան 100-ամեակի առիթով)
    Դաշնակցութեան միտքը, կամքն ու խիղճը. Ռոստոմին յիշելիս (Մահւան 100-ամեակի առիթով)

    Եթէ դժւար է պատկերացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական, յեղափոխական պայքարն առանց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, ապա Հայ Յեղափոխական Դաշնակցութեանն անհնար է պատկերացնել առանց Ստեփան Զօրեանի, նոյն ինքը՝ Ռոստոմի:

  • Դիլետանտիզմը հակացուցւած է արտաքին քաղաքականութեանը
    Դիլետանտիզմը հակացուցւած է արտաքին քաղաքականութեանը

    «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցութեան պատգամաւոր Հայկ Կոնջորեանը նախօրէին, ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ անդրադառնալով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքաւորմանը, հանդէս է եկել չափազանց վիճահարոյց յայտարարութեամբ` նշելով, որ Հայաստանը շրջապատւած է «աւտորիտար Թուրքիայով, աւտորիտար բնոյթի Իրանով, աւտորիտար Ադրբեջանով»:

  • Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով
    Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով

    Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինեանից մէջբերումներ կանեն ոչ միայն որպէս քաղաքական գործչի, ՀՀ վարչապետի, այլեւ մի մարդու, որը մեծ աւանդ ունի Հայաստանում ամբոխավարութիւնը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:

  • Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով
    Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով

    Մերօրեայ իրականութիւնը շատ է նման Ջորջ Օրւէլի «Անասնաֆերմա»-ին: 1917 թւականի բոլշեւիկեան յեղափոխութեան եւ դրան յաջորդած ստալինիզմի ժամանակաշրջանին վերաբերող քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրից այս վիպակը, կարծես, ճիշտ ու ճիշտ գրւած է նաեւ մեր օրերի Հայաստանի համար: «Անասնաֆերմա»-ի պէս մեզ մօտ էլ շատ արագ ի յայտ է եկել, այսպէս կոչւած, արտօնեալների մի խաւ, որը մտել է «Անասնաֆերմա»-ի նոր տէրերի կերպարի մէջ՝ իւրացնելով նրանց կարգախօսը` «Բոլոր չորքոտանիները հաւասար են, իսկ երկոտանիները՝ աւելի հաւասար»: Նոր Հայաստանի մերօրեայ «տէրերն» իրենց թոյլ են տալիս այն բոլորը, ինչ մտքներով կանցնի. չէ՞ որ նրանք են մեր իրականութեան պարոն Ջոնզին վռնդել ֆերմայից եւ մեզ պարգեւել այնքան երազած ազատութիւնը: Նրանք հիմա ամենակարող տէր ու տնօրէններ, ամենաարդար դատաւորներն են` կարող են զրպարտել, մեղադրել ու դատապարտել ցանկացած մարդու, ով կը համարձակւի ընդդիմանալ իրենց եւ հակառակ կարծիք արտայայտել:

  • Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը
    Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը

    Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։