Հա

Օրակարգ

06/11/2016 - 13:20

Հայկական երկու պետութիւնների վարչապետերն այցելել են մարտական դիրքեր

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում գտնւող ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը եւ Արցախի կառավարութեան ղեկավար Արայիկ Յարութիւնեանը, ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակի հրամանատար Լեւոն Մնացականեանի ուղեկցութեամբ այցելել են կենտրոնական ենթա-կայութեան զրահատանկային զօրամասերից մէկը, որտեղ տանկային ստորաբաժանումների մասնակցութեամբ ներկայացւել է մարտավարա-ուսումնական վարժանք:

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում գտնւող ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը եւ Արցախի կառավարութեան ղեկավար Արայիկ Յարութիւնեանը, ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակի հրամանատար Լեւոն Մնացականեանի ուղեկցութեամբ այցելել են կենտրոնական ենթա-կայութեան զրահատանկային զօրամասերից մէկը, որտեղ տանկային ստորաբաժանումների մասնակցութեամբ ներկայացւել է մարտավարա-ուսումնական վարժանք:
Այնուհետեւ երկու հայկական պետութիւնների վարչապետերն եղել են մարտական յենակէտերում: Առաջնագծում կառավարութիւնների ղեկավարները ծանօթացել են մարտական հերթապահութիւն կրող անձնակազմերի ինչպէս սոցիալ-կենցաղային պայմաններին, այնպէս էլ մարտական դիրքերում իրականացւող տեխնիկական վերազինման եւ ինժեներական աշխատանքների ընթացքին: Վարչապետերին զեկուցւել է, որ շփման գծում լուրջ քայլեր են կատարւել հակառակորդի գործողութիւններն առաւել կանխատեսելի դարձնելու առումով:
ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանն ընդգծել է այն հանգամանքը, որ առաջնագծում լայն թափով իրականացւող աշխատանքներն առաւել անվտանգ են դարձնում մարտական հերթապահութիւն կրող զինւորների ծառայութիւնը: ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի վարչապետերը տարբեր հարցերի շուրջ զրուցել են ինչպէս ժամկէտային, այնպէս էլ սպայական անձնակազմի հետ: ՀՀ վարչապետը կարեւորել է մարտական հերթապահութիւն իրականացնող զինծառայողների եւ առհասարակ բանակի առաքելութիւնը հայ ժողորվդի անվտանգութեան ապահովման գործում եւ նշել, որ ապրիլեան պատերազմին յաջորդող ժամանակաշրջանում բանակաշինութեան ոլորտում իրականացւել են մեծածաւալ աշխատանքներ: Միաժամանակ, Կարէն Կարապետեանը եւ Արայիկ Յարութիւնեանը վստահեցրել են, որ առաջնագծում իրականացւող աշխատանքներն ակտիւօրէն շարունակւելու են:
«yerkir.am»

Յարակից լուրեր

  • Թուրք դեսպան.  «Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար»
    Թուրք դեսպան. «Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար»

    Նախօրէին թուրքական յայտնի «Haberturk» պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան ղեկավար Գեոքսէլ Գիւլբէյին յղումով,  յայտնել էր, որ Անկարան թոյլ է տւել 400 հայկական բեռնատարների ամէն տարի Տրապիզոնի նաւահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թոյլտւութիւնը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի
    «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի

    Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորւած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան: Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատւութիւն է, պատասխանատւութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատւութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:

  • Լարիսա Ալավերդեան. «Արցախի հարցի ռազմավարութեան մէջ որեւէ նորութիւն ոչ միայն չի նկատւում, այլ հակառակը՝ կան թուլացման միտումներ»
    Լարիսա Ալավերդեան. «Արցախի հարցի ռազմավարութեան մէջ որեւէ նորութիւն ոչ միայն չի նկատւում, այլ հակառակը՝ կան թուլացման միտումներ»

    Արցախի հարցի վերաբերեալ անորոշութիւնն այսօր շատ աւելի մեծ է, քան եղել է նախկինում: «tert.am»-ի հետ զրոհցում նման տեսակէտ յայտնեց ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

  • Խմբագրական. Ընտրական մշակոյթի կայացման կրամայականը
    Խմբագրական. Ընտրական մշակոյթի կայացման կրամայականը

    Պաշտօնական Երեւանը իր առջեւ դրած է առաջադրանք` 9 դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները աննախադէպ կազմակերպելու եւ կայացնելու առումով: Աննախադէպ ո՛չ միայն Հայաստանի վերանկախ հանրապետութեան պատմութեան մէջ, այլ նաեւ պաշտօնապէս կը յայտարարէ, որ ընտրութիւնները պէտք է կատարուին միջազգային ամէնէն բարձր նշաձողերը նուաճելով:

  • Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին
    Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին

    Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։