Հա

Օրակարգ

07/11/2016 - 13:00

ԱՄՆ-ի առաջին կին պրեզիդենտի ֆենոմենը...

Ի դէմս տարօրինակ թեկնածու Թրամփի, թւում է, թէ դեռեւս չի հասունացել Սպիտակ տունը վերանւաճելու հանրապետականների 8-ամեայ բացակայութեան ժամկէտը: Բայց նաեւ փաստ է, եւ բազմիցս ապացուցւած, որ 21-րդ դարասկիզբը խորհրդանշւում է հէնց տարօրինակութիւններով, այն էլ՝ արտառոց տեսակների...

Դ. Մ.

Ի դէմս տարօրինակ թեկնածու Թրամփի, թւում է, թէ դեռեւս չի հասունացել Սպիտակ տունը վերանւաճելու հանրապետականների 8-ամեայ բացակայութեան ժամկէտը: Բայց նաեւ փաստ է, եւ բազմիցս ապացուցւած, որ 21-րդ դարասկիզբը խորհրդանշւում է հէնց տարօրինակութիւններով, այն էլ՝ արտառոց տեսակների...
....Եւ այսպիսով՝ կարելի է ասել, որ դեմոկրատների թեկնածու Քլինթոնի «նախագծւած» յաղթանակի երաշխիքը հանդիսանում է նոյնինքն անհաւասարակշիռ Դոնալդ Թրամփը..., որպէսզի իրողութիւն դառնայ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների պատմագրութեան մէջ առաջին կին նախագահի ֆենոմենիան, յար եւ նման՝ սրանից 8 տարի առաջ նոյն պատմագրութեան մէջ արձանագրւած առաջին սեւամորթ նախագահի ֆենոմենիային...:
Ահաւասիկ, դեմոկրատների առաջնեկութեան ամբիցիան թէպէտ այս ընտրութիւններում եւս հնարաւորութիւնն ունի յաղթահարելու թրամփեան տեսակի խոչընդոտը, բայցեւայնպէս՝ քառամեայ (մէկ շրջան) նախագահութիւնից առաւել տեւողութիւն չի կարող ունենալ, քանզի նոյնինքն Քլինթոնի քաղաքական-դիւանագիտական կարիերայի ձախորդ փորձը (երբ լոկ մէկ քառամեայ զբաղեցրեց Օբամայի կաբինետում արտգործնախարարի հանգամանքը) ապացուցել է արդէն, որ ինքն ի զօրու չէ ԱՄՆ-ական «Երկաթէ լեդի»-ի կոչմանն արժանանալու, ինչպէս, ասենք, ի զօրու եղան Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թաչերը կամ՝ Գերմանիայի կանցլեր Մերկէլը...:
Ինչեւէ, հաշւած ժամեր, եւ յայտարարւելու է ԱՄՆ-ի նորընտիր պրեզիդենտի անունը, որն էլ բացառւած չէ ուղեկցւի ինչպէս ամերիկացիների, այնպէս էլ միջազգային հանրային կարծիքի հիասթափութեամբ ...:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։