Հա

Օրակարգ

Շաբաթ, 12 Նոյեմբերի 2016 12:20

Կալիֆորնիայում հայ ուսանողները տապալել են Աթաթուրքի մասին գրքի շնորհանդէսը

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողները տապալել են Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին գրքի շնորհանդէսը, որի հեղինակը Բէյլորի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Գոուրիչն է:

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողները տապալել են Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին գրքի շնորհանդէսը, որի հեղինակը Բէյլորի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Գոուրիչն է:
Ինչպէս հաղորդում է «Daily Sundial»-ը, դասախօսը հազիւ է հասցրել մի քանի նախադասութիւն ասել, երբ ուսանողները բողոքի ձայն են բարձրացրել եւ շարունակաբար կրկնել են «Թուրքիան մեղաւոր է Ցեղասպանութեան համար» եւ «Ցեղասպանութիւնը հերքող» արտայայտութիւնները: Ցեղասպանութիւնը հերքելու մէջ ուսանողները մեղադրել են նաեւ դասախօսին:

161112a03a161112a03b

Մուտքի մօտ կանգնած ոստիկանները լսել են աղմուկը եւ դասախօսին դուրս ուղեկցել լսարանից:
«Մեր ուղերձը հետեւեալն էր՝ «դադարեցրէք Ցեղասպանութեան ժխտումը, որը միլիոնաւոր կեանքեր է արժեցել: Այս մարդը եկել է այստեղ եւ պնդում է, որ Ցեղասպանութիւն չի եղել. Դա աբսուրդ է»,- նշել է ցուցարար երիտասարդներից Էրիկ Բադիւեանը:

«tert.am»

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ