Հա

Օրակարգ

13/11/2016 - 12:50

12 օր է մնացել...

Թեհրանի հայոց թեմի 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին ընդառաջ, Կենտրոնական ընտրական յանձնախմբի կողմից ճշտորոշւած եւ մի քանի անգամ երկարաձգւած՝ թեկնածուների գրանցման ժամկէտի աւարտմամբ, շուտով սկսելու է ընտրական յաջորդ փուլը՝ ընտրական քարոզարշաւը:

Դ. Մ.


Թեհրանի հայոց թեմի 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին ընդառաջ, Կենտրոնական ընտրական յանձնախմբի կողմից ճշտորոշւած եւ մի քանի անգամ երկարաձգւած՝ թեկնածուների գրանցման ժամկէտի աւարտմամբ, շուտով սկսելու է ընտրական յաջորդ փուլը՝ ընտրական քարոզարշաւը:
Մինչ այդ, սակայն, ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից մամուլի ճամբով հանրութեանն է ներկայացւելու սոյն ընտրութիւններին մասնակցութեան յայտ ներկայացրած ու գրանցւած բոլոր թեկնածուների անւանացանկը: Այլ խօսքով՝ դա հէնց մեկնարկն է լինելու ընդհանուր ընտրարշաւի, իր նախնական տեսքով:
Այնուհետեւ բուն քարոզարշաւը, շուրջ 10-օրեայ տեւողութեամբ, ընթանալու է մինչեւ ս. թ. նոյեմբերի 23-ը ներառեալ, իսկ բուն ընտրութիւնը, ինչպէս ժամանակին յայտարարւել է Կենտրոնական ընտրական յանձնախմբի կողմից, կայանալու է ուրբաթ, նոյեմբերի 25-ին:
Չնայած երկրի մակարդակով՝ համապետական ընտրութիւնների համեմատ, համայնքային մասշտաբի ՊԺ-ի ընտրութիւնները եթէ ոչ շատ ծաւալուն ու տարողունակ, բայց ներկայացուցչական բնոյթ են կրել ու հանդիսացել այլապէս՝ համայնքի հայելին, անկախ փոքրամասնական, մեծամասնական պատկերից, կամ՝ տւեալ դէպքում այնքան էլ ոչ էական՝ ընդդիմութիւն-իշխանութիւն յարաբերակցութիւնից:
Կարեւորը, որ իրանահայ համայնքը առհասարակ եւ Թեհրանի հայոց թեմը իր յարակից շրջաններով մասնաւորաբար նոր իրողութիւնների լոյսի տակ առաջնահերթաբար իր օրէնսդիր (Պատգ. ժողով) ու գործադիր (Թեմ. եւ միւս յարակից խորհուրդ-մարմիններ) ատեաններով համայնքային համընդհանուր շահերը կենսագործելու առաքելութիւն է հետապնդել մշտապէս, նոյն համայնքի բարօրութեան ի խնդիր:
Անշուշտ, այդ ճամբին բազմակարծութիւնը եւ մեծամասնական թէ՛ փոքրամասնական, ֆրակցիական թէ՛ անհատական կեցւածքների առողջ ու նպատակամէտ քննարկումները աւելիով են կայացնելու նոյնինքն Պատգամաւորական ժողովին ու այդ ճամբով էլ՝ նպաստելու համայնքի համընդհանուր շահերին:
Իսկ մենք համոզւած ենք, որ գալիք ընտրութիւններում մեր խելացի ու զգօն ընտրազանգւածները հէնց այդ բարձր գիտակցութեամբ է, որ մասնակցելու են ընտրութիւններին ու պատգամաւորի պատասխանատու եւ յանձնառու մանդատով օժտելու են իրենց ընտրեալներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։