Հա

Օրակարգ

14/11/2016 - 14:10

16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները՝ յանուն համայնքի առաւել կենսունակութեան

Ինչպէս «Ալիք»-ի երէկւայ համարում էինք տեղեկացրել, 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ԿԸ յանձնախումբը երէկ երեկոյեան ազգային առաջնորդարանում հանդիպում ունեցաւ արդէն իսկ հաստատւած թեկնածուների հետ, որտեղ ընտրական յանձնախմբի փոխնախագահ Արամ Նովշադեանի միջոցով սպառիչ բացատրութիւն տրւեց քարոզարշաւի պայմանների եւ օրէնքի մասին:

Ինչպէս «Ալիք»-ի երէկւայ համարում էինք տեղեկացրել, 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ԿԸ յանձնախումբը երէկ երեկոյեան ազգային առաջնորդարանում հանդիպում ունեցաւ արդէն իսկ հաստատւած թեկնածուների հետ, որտեղ ընտրական յանձնախմբի փոխնախագահ Արամ Նովշադեանի միջոցով սպառիչ բացատրութիւն տրւեց քարոզարշաւի պայմանների եւ օրէնքի մասին: Այնուհետեւ ներկաների կողմից եղան հարցումներ, հիմնականում ԿԸՅ կողմից թեկնածութիւն առաջադրելու թւականը անընդհատ փոփոխելու եւ անհասկանալի զիջումների մասին, ինչը անհանգստացրել է օրինապահ թեկնածուներին:
Սոյն հանդիպմանը զուգընթաց, ԿԸՅ նախագահ Համլետ Խալոյեանը հանդիպեց այն թեկնածուների հետ, որոնք հրաժարական էին ներկայացրել: Որոշ պարզաբանումներից յետոյ յիշեալները գոհունակութիւն յայտնեցին եւ վերականգնեցին իրենց թեկնածութիւնը:
Երրորդ հանդիպմանն հրաւիրւած էին այն թեկնածուները, որոնց դիմումը ուշացման պատճառով չէր հաստատւել: Հանդիպմանը արծարծւել է ընդհանրական մտահոգութիւններ եւ ընտրութիւնները յաջող անցկացնելու առաջադրանքներ:
Արդիւնքում յիշեալ թեկնածուները եւս իրենց դիմումները ամբողջացրած յանձնեցին ԿԸ յանձնախմբին:
Լիայոյս ենք, որ 16-րդ շրջանի Պ.Ժ.-ի ընտրութիւնների համերաշխ անցկացման արդիւնքում, շահելու է համայնքը՝ յանուն առաւել կենսունակութեան եւ համընդհանուր շահերի:

16-րդ Պ.Ժ.-ի Կենտր.
Ընտրական յանձնախումբ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։