Հա

Օրակարգ

17/11/2016

Արմէն Ռուստամեան.- «Դաշնակցութեան համար սա սկզբունքային հարց է»

Երէկ, ՀՀ ԱԺ-ի հերթական քառօրեայ նիստում քննարկւել է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամաւորները հանդէս են եկել ելոյթներով:
ՀՅԴ խմբակցութեան անունից ելոյթ ունեցաւ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

Երէկ, ՀՀ ԱԺ-ի հերթական քառօրեայ նիստում քննարկւել է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամաւորները հանդէս են եկել ելոյթներով:
ՀՅԴ խմբակցութեան անունից ելոյթ ունեցաւ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:
Նա ողջունեց պաշտպանութեան նախարարի այս նախաձեռնութիւնը, ով, առանց ժամանակ կորցնելու, փորձում է միս ու արիւն հաղորդել ազգ-բանակ գաղափարին: Ըստ պատգամաւորի՝ դա շատ լուրջ գործընթաց է, որի սկիզբը դրւում է նման քայլերով, որովհետեւ դրա հետ է կապւում ազգային տուրքի գաղափարը:
«Դաշնակցութեան համար սա սկզբունքային հարց է: Դաշնակցական տեսաբաններից Միքայէլ Վարանդեանը ժամանակին՝ դեռ 1910-ին, հրապարակել է մի աշխատութիւն, որում ասում է, որ, վերլուծելով հայ ժողովրդի վիճակը, ով շրջապատւած է թշնամիներով, յանգել է եզրակացութեան, թէ ինչպէս պէտք է հայ ժողովուրդը, յոյսը իր վրայ դնելով, կառուցի իր պաշտպանութիւնը: Դա նոյն գաղափարն է, միայն թէ նա այն անւանել է համաժողովրդական բանակ՝ հիմնաւորելով, որ հայ ժողովուրդն այլ ճանապարհ չունի: Սա մի հայեցակարգ է, որ ցանկացած հայ ցանկացած պահի պէտք է լինի կա՛մ բանակի շինարար, կա՛մ բանակի զինւոր»,- ասաց Արմէն Ռուստամեանը:
Նրա ասութեամբ՝ բոլոր այն քննադատութիւնները, որոնք հնչում են մարդկանց կողմից, ովքեր ընդունում են գաղափարը, բայց ասում են, որ շտկումներ են պէտք, ինքը ողջունում է: Բայց բոլոր նրանք, ովքեր մերժում են գաղափարը, ըստ Ռուստամեանի, երեւի լաւ չեն հասկացել, թէ մենք ինչ միջավայրում ենք ապրում ու ինչ մարտահրաւէրներ պէտք է ազգովի յաղթահարենք: Պատգամաւորի ասութեամբ՝ եկել է ռեսուրսները մոբիլիզացնելու, մէկ բռունցք դառնալու պահը:
«Այո, թշնամու ջրաղացին պէտք չէ ջուր լցնել, պառակտող բաներ ասել: Նա այս գաղափարից սարսափելու է, հէնց տեսնի, որ հայ ժողովուրդը համախմբւել է իր սրբութեան սրբոցի՝ բանակի շուրջ, նա ռիսկ չի անի մեր վրայ յարձակւել»,- ասաց Արմէն Ռուստամեանը:
Նա չի ժխտում, որ կայ անվստահութեան մթնոլորտ, որն իր ծանրութեամբ կուտակւել է բոլորի վրայ, բայց պէտք չէ նմանւել մարդու, ով անընդհատ դժգոհում է խաւարից՝ մի մոմ վառելու փոխարէն:
«Ո՞վ պէտք է խաւարը ցրի, դու քո չափով քո մոմը վառիր, բայց նաեւ ազգովի պահանջենք, որ ով հազար մոմանոց լամպ ունի, նա էլ վառի, ստիպենք, որ նա դա անի: Եթէ չի անի, այդ լամպը պէտք է ձեռքից առնել»,- ասաց պատգամաւորը՝ յաւելելով, որ այսօր պաշտպանութեան հարցն առաջնահերթ է, եւ պէտք է հասկանալ հարցի լրջութիւնը:
ՀՅԴ-ն կողմ է քւէարկելու օրինագծին:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։