Հա

Օրակարգ

19/11/2016 - 12:50

Քաղաքական-պետական գործիչ եւ ՀՅԴ Բիւրոյի տարիների անդամ Վահան Յովհաննիսեանի մահւան երկրորդ տարելիցի առթիւ յուշերեկոյ՝ Նոր Ջուղայում

Քաղաքական-պետական գործիչ, ՀՅԴ Բիւրոյի տարիների անդամ, ՀՀ Ազգային ժողովի ժամանակի փոխնախագահ եւ Գերմանիայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ ու լիազօր դեսպան՝ Վահան Յովհաննիսեանի մահւան երկրորդ տարելիցի առթիւ, Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ յուշերեկոյ, հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։

Քաղաքական-պետական գործիչ, ՀՅԴ Բիւրոյի տարիների անդամ, ՀՀ Ազգային ժողովի ժամանակի փոխնախագահ եւ Գերմանիայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ ու լիազօր դեսպան՝ Վահան Յովհաննիսեանի մահւան երկրորդ տարելիցի առթիւ, Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ յուշերեկոյ, հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։
Ծրագրի մեկնարկը տրւեց հաւատաւոր դաշնակցականի յիշատակին մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ, ապա երեկոյի շարունակութեան մէջ բանախօսեց Հայաստանից հրաւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ ՀՀ Կրթութեան ու գիտութեան նախարարի խորհրդական Բագրատ Եսայեանը, ով անդրադառնալով Վահան Յովհաննիսեանի մարդկային բացառիկ յատկութիւններին, յանուն հայրենիքի,161119a02a հայ ժողովրդի ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծաւալած բոլորանւէր գործունէութեանը եւ յատկապէս կեանքի հետաքրքիր դրւագներին, հանդիսատեսին առաւել ծանօթացրեց լայնախոհ մտաւորականի խոհերին ու մտորումներին։
Ծրագրի գեղարւեստական բաժնում երգերով հանդէս եկաւ «Անի» նւագախումբը։
Երեկոն վարեց Մանիա Ղուկասեանը։
Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝
ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Յարակից լուրեր

  • Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել
    Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել

    «…Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել: Մենք ասել ենք` եթէ դուք իրօք պատրաստ էք պայքարել ձեր իրաւունքների, ձեր ազատութեան համար, մենք կառաջնորդենք ձեզ դէպի յաղթանակ: 

  • Իւրայատուկ ու անկրկնելի Վահան Յովհաննիսեան
    Իւրայատուկ ու անկրկնելի Վահան Յովհաննիսեան

    «Հիմնական հոբբիս հիմա կարդալն է, այսինքն՝ միշտ է դա եղել: Ի դէպ, ես կարդում եմ երկու տիպի գրականութիւն՝ գիտական գրականութիւն եւ դեդեկտիւներ: Վերջինները աւելի շատ կարդում եմ, որ անգլերենը չմոռանամ: Լուրջ գեղարւեստական գրականութիւն հիմա քիչ եմ կարդում: Ինչ որ պէտք է, ես ժամանակին կարդացել եմ»:

  • Նա ապացուցեց, որ մենք ուժեղ ենք, համոզեց, որ ուժեղ ենք, եւ որովհետեւ դա ճի՛շտ էր, մենք յաղթեցինք
    Նա ապացուցեց, որ մենք ուժեղ ենք, համոզեց, որ ուժեղ ենք, եւ որովհետեւ դա ճի՛շտ էր, մենք յաղթեցինք

    Այսօր լրանում է ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի մահւան 20-րդ տարելիցը:

    Ես ուզում եմ խօսել ընկեր Հրայր Մարուխեանի հայաստանեան գործունէութեան մասին: Տասնամեակներ երազելով վերադառնալ Հայաստան` նա առաջին անգամ այդ հնարաւորութիւնն ունեցաւ մեզ համար շրջադարձային 88-ին:

  • Աշնանային վաճառք Նոր Ջուղայում
    Աշնանային վաճառք Նոր Ջուղայում

    Նոյեմբերի 24-ին եւ 25-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ միութեան Սկաուտական միաւորը վաճառքի էր հանել միաւորի անդամների ծնողների միջոցով պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորւած պահածոներ եւ թխւածքներ, որոնց բազմազանութիւնը վկայում էր միաւորի Գերագոյն մարմնի եւ ծնողների համատեղ ու արդիւնաւէտ ջանքի մասին: Վաճառքից բացի՝ միաւորի ծնողները ստանձնել էին նաեւ բիւֆէի դժւարին պատասխանատւութիւնը։ Միութեան Մշակութային միաւորի վարչութիւնը ապահովել էր այցելուների ժամանցը՝ սլաքախաղի միջոցով:

  • Բագրատ Եսայեան. «Երբեք մի լսէք նախկիններին»
    Բագրատ Եսայեան. «Երբեք մի լսէք նախկիններին»

    ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ինձ թւում է կրկնւում է նոյն սխալը, ինչ ԼՏՊ-ի ժամանակ։ Այն ժամանակ էլ այդ մարդու շրջապատում գտնւող՝ ՀՅԴ ներքին դասաւորումներին, ներքին քննարկումներին ծանօթ որոշ «գիտակներ» նրան ներշնչեցին, որ ՀՅԴ-ն իր ամբողջութեան մէջ պատրաստ կը լինի ընդունել իր քաղաքական ուղեգիծը, իր վտանգաւոր մօտեցումները տարբեր, այդ թւում ՀՅԴ-ի համար ծրագրային նշանակութիւն ունեցող Արցախեան հարցում, եւ միակ արգելքը այդ ճանապարհին ՀՅԴ Բիւրոյի օրւայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի «անհաշտ» դիրքորոշումն է։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։