Հա

Օրակարգ

21/11/2016 - 12:10

Երեւանում կայացաւ Դաշնակցութեան՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի խորհրդարանական պատւիրակութիւնների հանդիպումը

Նոյեմբերի 19-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ Դաշնակցութեան՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի խորհրդարանական պատւիրակութիւնների հանդիպում, որի ընթացքում քննարկւեցին Հայաստանին եւ Արցախին վերաբերող մի շարք խնդիրներ:

Նոյեմբերի 19-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ Դաշնակցութեան՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի խորհրդարանական պատւիրակութիւնների հանդիպում, որի ընթացքում քննարկւեցին Հայաստանին եւ Արցախին վերաբերող մի շարք խնդիրներ:
Հանդիպումից յետոյ Արցախի ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Դաւիթ Իշխանեանը նշեց, որ իրենց խորհրդարանական խմբակցութեան տարեկան ծրագրով նախատեսւած է տարեկան երկու հանդիպում: «Արցախի ԱԺ-ի Դաշնակցութեան խմբակցութեան նախաձեռնութեամբ՝ առաջին հանդիպումը որոշեցինք կայացնել Երեւանում: Մի շարք հարցեր քննարկւեցին՝ թէ՛ օրէնքների ընդունման նախագծերի, եւ թէ՛ մեր համագործակցութիւնը աւելի գործնական դարձնելու ու խորացնելու առումով»,- ասաց նա:
Իշխանեանի ասութեամբ՝ թէ՛ ՀՀ-ում, թէ՛ Արցախի Հանրապետութիւնում մի շարք օրէնքների ընդունումը մի դաշտի մէջ է, եւ նոյնաբովանդակ օրէնքների ընդունման անհրաժեշտութիւն կայ: «Տպաւորութիւն է ստեղծւած, որ Հայաստանում այս կամ այն օրէնքի ընդունումից յետոյ Արցախում էլ պարտադիր այդ օրէնքները ընդունւում են՝ որպէս կանոն, եւ այսպէս ասած՝ Արցախի խորհրդարանը կարծես թէ դերակատարութիւն չունի ու կրկնօրինակելու ձեւական բնոյթ է կրում: Փորձում ենք այդ ամէնը մի քիչ այլ ուղղութեամբ անել եւ քննարկումների արդիւնքում ելքեր փնտրել՝ աւելի գործնական լինելու, աւելի նախաձեռնողականութիւն ցոյց տալու առումով»,- շեշտեց նա:
Իշխանեանը նշեց, որ իրենք չեն կարող շրջանցել Արցախում այսօր հրատապ դարձած քաղաքական այնպիսի մի գործընթաց, ինչպիսին սահմանադրական բարեփոխումներն են, բայց այս հանդիպումը բացառապէս թելադրւած չէ ո՛չ Արցախի սահմանադրական փոփոխութիւններով, ո՛չ Հայաստանի առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններով: Նա նաեւ ասաց, որ իրենց համար կարեւորը սկզբունքներն ու այն ծրագրերն են, որոնք որդեգրւած են, եւ այդ ծրագրերով առաջնորդւելու խնդիրը:
ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանն էլ նշեց, որ Դաշնակցութիւնը միակ կուսակցութիւնն է, որը թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի Ազգային ժողովներում ունի խմբակցութիւն, եւ երկու տեղում էլ ընդհանուր պետական, ազգային ծրագրերը երկուսի համար էլ նոյնն են, որովհետեւ նոյն կուսակցութեան հետապնդած խնդիրներին են ծառայում:
Ըստ Ռուստամեանի՝ միշտ անհրաժեշտութիւն է առաջանում, որ պարբերաբար հանդիպեն եւ քննարկեն այն հարցերը, որոնք պէտք է համադրւեն, համակարգւեն, եւ հրատապ առաջացած խնդիրներ կան, որոնք լուծում ու տեսակէտների փոխանակում են պահանջում:
«Այսօր այդպիսի խնդիր է Արցախի Սահմանադրութիւնը, որը հրապարակւել է, եւ մենք հիմա նախնական քննարկում ենք, որպէսզի ընդհանուր մօտեցում ձեւաւորւի, իհարկէ, դա պիտի լինի Արցախի մեր կառոյցի տեսակէտը, բայց նախնական քննարկումները երբեք դրան չեն խանգարում, որովհետեւ փաստաթուղթը շատ կարեւոր է, եւ դրա հետ կապւած հետագայ հեռանկարային քայլերն էլ այսօրւանից պէտք է ճշտւեն»,- ասաց Ռուստամեանը:
Նա նաեւ նշեց, որ «ազգ-բանակ» նոր հասկացութիւնը, որ հրապարակ է բերւել հիմա Հայաստանում, միս ու արիւն դարձնելու խնդիրն է, որ պէտք է լուծւի Արցախի գործընկերների լիարժէք մասնակցութեամբ: «Օրակարգը շատ մեծ է եւ խորքային՝ կապւած այդ նոյն՝ ազգային տուրքի խնդիրների հետ եւ այլն: Հարցեր կան, որ օրէնսդրական կարգաւորումների խնդիրներ են առաջացնում, որովհետեւ պէտք է այդ ներդաշնակեցումը տեղի ունենայ՝ անկախ նրանից՝ քաղաքացին ապրում է Արցախո՞ւմ, թէ՞ Հայաստանում»,- եզրափակեց Ռուստամեանը:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։