Հա

Օրակարգ

22/11/2016 - 12:30

Ժողովուրդն է իմաստաւորում ընտրութիւնը...

Քարոզչական երկօրեայ (այսօր եւ վաղը) աշխուժութիւնից եւ այնուհետեւ մէկօրեայ (հինգշաբթի) դադարից յետոյ, ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին կայանալու է Թեհրանի հայոց թեմի բարձրագոյն մարմին՝ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնը:

Դ. Մ.


Քարոզչական երկօրեայ (այսօր եւ վաղը) աշխուժութիւնից եւ այնուհետեւ մէկօրեայ (հինգշաբթի) դադարից յետոյ, ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին կայանալու է Թեհրանի հայոց թեմի բարձրագոյն մարմին՝ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնը:
Պարզորոշ է եւ օրինաչափ՝ նմանօրինակ ընտրական գործընթացներում ժողովրդի (ընտրողի) առանցքային ու որոշիչ դերակատարումը, որովհետեւ՝ ա- նրա ուղղակի քւէով ու մասնակցութեամբ է ընտրւում իր իսկ վստահւած անձը՝ պատգամաւորը եւ բ- նոյն քւէներով ու մասնակցային բարձր ցուցանիշերով է ձեւաւորւում լիարժէք ժողովրդաընտիր ատեանը՝ Պատգամաւորական ժողովը:

Յարգելի ընթերցողը արդէն վստահօրէն իրազեկւած է առաջիկայ ընտրութիւնների համար նախատեսւած՝ 14 ընտրատեղամասերի եւ քւէարկելու կենտրոնների մասին, որն, ինչ խօսք՝ ընդհանրապէս դիւրութիւն է ընձեռելու քւէարկողներին, որպէսզի մատչելիութեամբ մօտենան քւէատուփերին:
Ինչպէս ասւեց, առաջիկայ երկօրեակում պատգամաւորական բոլոր թեկնածուները առիթն են ունենալու շարունակել իրենց քարոզչական աշխատանքները՝ ծրագրային համապատասխան առաջադրանք-տեսակէտներ ներկայացնելով: Կարեւորելով այս հանգամանքը, կուզէինք միաժամանակ ընդգծել հետեւեալը եւս, որը վերապահւած է բոլորիս, ամենայն յանձնառութեամբ...
Ահաւասիկ, սկսեալ թեկնածուներից մինչեւ քարոզչական շտաբներ, ընտրական տեղական ենթայանձնախմբերից մինչեւ ծխատէր քահանաներ եւ կարեւորը՝ մամլոյ եւ տեղեկատւական բազմապիսի հնարաւորութիւնները պէտք է ի գործ դնել՝ ապահովելու-ներգրաւելու առանց այդ էլ յանձնառու եւ գիտակից համայնքի անդամներին՝ աշխուժօրէն եւ հոծ շարքերով համերաշխ ու համայնաշահ ընտրութիւններ կազմակերպել-կայացնելու նպատակով, քանզի ընտրութիւնները իմաստաւորւում են ոչ այլ ինչ, եթէ ոչ՝ ժողովրդով:

Յարակից լուրեր

  • Մայիսեան յաղթանակի 100-ամեակին նւիրւած եզրափակիչ ծրագիր
    Մայիսեան յաղթանակի 100-ամեակին նւիրւած եզրափակիչ ծրագիր

    1918 թւականին մարմնաւորւած Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, որը այս տարի բոլորեց իր 100-ամեակը, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում նշանաւորւեց բազմաթիւ միջոցառումներով եւ մի խօսքով հայաշխարհը նշանաւորեց յաղթանակների յաղթանակ Մայիսի 28-ը:

  • Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում
    Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի զաւակներին, որ հինգշաբթի, 8 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեհրան ժամանեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, թեմիս Քրիստոնէական դաստիարակութեան եւ եկեղեցական աշխատանքների մէջ նեցուկ կանգնելու առաջնորդ Սրբազանին:

  • Հայ Մշակոյթին նւիրւած՝ միջոցառումներ Թեհրանի հայոց թեմում
    Հայ Մշակոյթին նւիրւած՝ միջոցառումներ Թեհրանի հայոց թեմում

    Իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը նշանաւորւում է մշակոյթի շաբաթւան նւիրւած միջոցառումներով:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Շառլ Ազնաւուրը համայն հայութեան դեսպանն էր աշխարհով մէկ»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Շառլ Ազնաւուրը համայն հայութեան դեսպանն էր աշխարհով մէկ»

    Աշխարհահռչակ շանսոնիէ հանգուցեալ Շառլ Ազնաւուրի հոգու խաղաղութեան համար երէկ հոկտ. 7-ի առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագից յետոյ Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում կատարւել է հոգեհանգստեան արարողութիւն: Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

  • Ֆրանսահայ զբօսաշրջիկների այցն առաջնորդարան
    Ֆրանսահայ զբօսաշրջիկների այցն առաջնորդարան

    Շաբաթ, 25 օգոստոս 2018-ի կէսօրին Ազգային առաջնորդարան այցելեցին մի խումբ Ֆրանսահայ զբօսաշրջիկներ, որոնց մի մասը անդամներ էին «Երկիր եւ մշակոյթ» կազմակերպութեան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։