Հա

Օրակարգ

23/11/2016

«Հայաստան» հիմնադրամի համաեւրոպական հեռախօսամարաթոնն արձանագրել է 1.34 միլիոն եւրօ նւիրատւութիւն եւ նւիրատւութեան խոստում

«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխաւորութեամբ նոյեմբերի 16-ից 20-ն անցկացւած համաեւրոպական հեռախօսամարաթոնն արձանագրել է 1,340,000 եւրօ նւիրատւութիւն եւ նւիրատւութեան խոստում: Նախորդ տարւայ համեմատ գրանցելով հանգանակութիւնների մէկ տոկոս աճ՝ այս տարւայ դրամահաւաք-միջոցառումը նաեւ շուրջ 1700 նոր նւիրատու է ներգրաւել:

Երեւան, 22 նոյեմբերի, 2016 թ. - «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխաւորութեամբ նոյեմբերի 16-ից 20-ն անցկացւած համաեւրոպական հեռախօսամարաթոնն արձանագրել է 1,340,000 եւրօ նւիրատւութիւն եւ նւիրատւութեան խոստում: Նախորդ տարւայ համեմատ գրանցելով հանգանակութիւնների մէկ տոկոս աճ՝ այս տարւայ դրամահաւաք-միջոցառումը նաեւ շուրջ 1700 նոր նւիրատու է ներգրաւել: Հեռախօսամարաթոնին, ինչպէս միշտ, մասնակցել են հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շւէյցարիայի, Հոլանդիայի եւ Յունաստանի տեղական մարմինները: Շուրջ 700 կամաւորներ 4-օրեայ դրամահաւաքի ընթացքում զանգահարել են եւրոպաբնակ 46000 հայ ընտանիքների եւ կազմակերպութիւնների՝ յորդորելով սատարել մեր հայրենակիցներին:
Դրամահաւաքի հասոյթը մասնաւորապէս կուղղւի ապրիլեան ռազմական գործողութիւնների արդիւնքում Արցախի առաւել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնութեանը, Հայաստանի Տաւուշի մարզի շուրջ 15 համայնքներում իրագործւող գիւղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Յունաստանի տեղական մարմնի հաւաքագրած գումարներն այս տարի եւս կուղղւեն Արցախի Քարին Տակ համայնքում մանկապարտէզի կառուցմանը:
Հիմնադրամի ամենամեայ դրամահաւաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացւելիք հեռախօսամարաթոնը եւ Լիբանանի տեղական մարմնի՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունենալիք ռադիոթոնը: Իսկ տարւայ գլխաւոր դրամահաւաք-միջոցառումը՝ Հեռուստամարաթոն 2016-ը, կը կայանայ նոյեմբերի 24-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։