Հա

Օրակարգ

24/11/2016 - 11:20

Շաւարշ Քոչարեան.- «Մեր յոյսը դնում ենք մեզ վրայ»

Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը, պատասխանելով հարցին, թէ ի՞նչ է նշանակում ՀՀ նախագահի վերջին հարցազրոյցում Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն ընդունելու մասին արտայայտութիւնը, ասաց, որ ՀՀ նախագահի ասածի տրամաբանութիւնը շատ պարզ է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը կապ չունի ԼՂՀ-ի հետ:

Ինչ վերաբերում է նոյն հարցազրոյցում ՀՀ նախագահի հնչեցրած մտքին, թէ թէժ գիծ է ձեւաւորւել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, Շաւարշ Քոչարեանը նշեց, որ թէժ գիծ եղել է դեռ Հէյդար Ալիեւի ժամանակ, սակայն ներկայում կարող է օգտակար լինել բարձր մակարդակով թէժ գիծը պաշտօնեաների միջեւ: «Այսօր քաղաքական թէժ գծի մասին կարելի է խօսել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական առանձնացւած զօրամիաւորում ստեղծելու մասին՝ Պուտինի յանձնարարականին, Շաւարշ Քոչարեանը կրկնեց նախագահ Սերժ Սարգսեանի ասածը, որ նման զօրամիաւորում ստեղծելու մասին պայմանագիր եղել է նախկինում եւս, եւ հիմա խօսքը վերաբերում է պայմանագրի փոփոխութիւններին: «Պայմանագիրը գործում է, կարծեմ, 2002-ից, ժամանակ է անցել, պէտք էր պայմանագիրն արդիականացնել: Պայմանագիրը վերաբերում է հայ-ռուսական համատեղ գործողութիւններին, երբ լինի ագրեսիա, որը տւեալ փուլում կարեւոր է: Մենք մեր յոյսը դնում ենք մեզ վրայ, բայց դա չի նշանակում, որ չպէտք է ակնկալենք մեր դաշնակիցների օգնութիւնը»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։