Հա

Օրակարգ

26/11/2016

Ընտրութիւնները՝ հասարակական պատգամ...

Յայտարարւած նախնական տւեալները վկայում են, որ աւելի քան չորս հազար քւէարկող է մասնակցել Թ. Հ. Թ.-ի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութեանը: Համեմատելով նախորդ ընտրութեանը, որին շուրջ 5500 հոգի մասնակցութիւն էր ունեցել, պարզւում է՝ աւելի քան 20 տոկոսանոց նւազում՝ ընտրազանգւածների առումով, որի համար պէտք է անհրաժեշտ հետեւութիւններն անել:

Դ. Մ.


Յայտարարւած նախնական տւեալները վկայում են, որ աւելի քան չորս հազար քւէարկող է մասնակցել Թ. Հ. Թ.-ի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութեանը: Համեմատելով նախորդ ընտրութեանը, որին շուրջ 5500 հոգի մասնակցութիւն էր ունեցել, պարզւում է՝ աւելի քան 20 տոկոսանոց նւազում՝ ընտրազանգւածների առումով, որի համար պէտք է անհրաժեշտ հետեւութիւններն անել: Յատկապէս՝ եթէ պատճառներից մէկը լինի համարել «անտարբերութիւնը»..., այն իմաստով, որ ասենք, օրինակ տւեալ դէպքում ընտրողը այլեւս չի կարեւորում ներհամայնքային մասշտաբի նման ընտրութիւնները:
Մասնակի պատճառներից եւս կարելի է թւարկել արտագաղթի բերումով քւէարկողների նւազումը, որն, սակայն, չի թւում թէ այս ընտրութիւններում էական հիմք է եղել, որովհետեւ երբ դարձեալ համեմատենք 2008-ից 2012 թթ. ընկած ժամանակահատւածը, նկատում ենք, որ 2012 թ.-ին շուրջ 500-ով գերազանցում էին քւէարկողները՝ 2008-ի համեմատ: Չէ՞ որ արտագաղթի երեւոյթը այդ ժամանակահատւածներում էլ է առկայ եղել...:
Այսպէս թէ՛ այնպէս, նոյնիսկ «անտարբերութիւն»-ն է հասարակական ցուցանիշ, կեցւածք՝ նոյնինքն մեր համայնքի քաղաքացու կողմից, որին պէտք է արժանին մատուցել եւ կարեւորը՝ ըստ վերոգրեալի, պէտք է պատշաճ հետեւութիւններ անել, ունկնդրելով այդ «հասարակական պատգամը...»:
Ահաւասիկ.- կայացա՛ն ու աւարտւեցին ընտրութիւնները: Աւարտւեցին, սակայն, նոր սկզբի համար: Շուտով օժտւելու ենք նոր Պատգամաւորական ժողովով, որն յանուն մեր համայնքի շահերի, պէտք է խելամտօրէն դիմագրաւողը լինի մերօրեայ մարտահրաւէրների. լինեն դրանք հասարակական-քաղաքական, կրթամշակութային թէ՛ տնտեսական..., ընդհուպ մինչեւ կալւածային եւ այլն եւ այլն...:
Մինչ այդ, սակայն, վարձքը ի կատար լինի բոլոր նրանց, ովքեր նոյեմբերի 25-ի եւ լոյս 26-ի աննախադէպ ցրտին ամենայն յանձնառութեամբ վերահսկեցին բոլոր ընտրատեղամասերում մեր սիրելի քւէարկողների մասնակցութիւնը՝ հերթական այս ընտրութիւններում:
Ընտրութիւններ, որոնք պէտք է ուսանելի դասեր ու փորձառութիւններ կուտակեն՝ գալիք նւաճումների համար...:

Յարակից լուրեր

  • Լուրջ քայլեր առնելու պարտաւորութիւնը
    Լուրջ քայլեր առնելու պարտաւորութիւնը

    Բազմաթիւ են մեր ազգային դպրոցներում առկայ մտահոգութիւնները: Այս հաղորդագրութեամբ ընթերցողի ուշադրութեանն ենք ուզում յանձնել հետեւեալ կէտերը.

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Թ. Հ. Թ. ՊԺ-ի որոշումները՝ դպրոցների վերաբերեալ բխում են մի շարք հիմնահարցերից եւ վիճակագրութիւնից: Տւեալները վկայում են, որ դժբախտաբար, ամէն տարի աշակերտութեան թիւը դպրոցներում եւ դասարաններում պակասում են:

  • Դպրոցների համատեղման հեռանկարով
    Դպրոցների համատեղման հեռանկարով

    Հայ դպրոցի փայփայման եւ պահպանման զգացումները, որոնք հնչել եւ հնչում են մեր համայնքում, կարեւոր են եղել թէ° անցեալում, թէ° այսօր, երբ խօսելու լինենք ազգային դպրոցներից որեւէ մէկի տեղափոխման կամ աշխատանքը դադարեցնելու մասին:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի (ՊԺ) դիւանը, անսալով «Ռոստոմ» ազգ. տղ. տարր. դպրոցի ծնողների պահանջին եւ յարգելով նրանց նախանձախնդրութիւնը, դպրոցի պահպանման եւ զարգացման վերաբերեալ, նիստեր է գումարել Թեմական խորհրդի պատասխանատուների հետ, իսկ երէկ՝ յունիսի 13-ին եւս խորհրդակցական հանդիպում է ունեցել ՊԺ-ի Կրթական եւ միւս յանձնաժողովների նախագահների հետ:

  • Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողով (16-րդ շրջան) - ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողով (16-րդ շրջան) - ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովը իր հերթական նիստում՝ կայացած 16 մայիս 2018 թ.-ին, հանգամանօրէն շարունակեց քննել նախկին նիստերից արծարծւած դպրոցների եւ կրթական ոլորտին կապւած օրակարգերը եւ հետեւեալ որոշումները կայացրեց, որոնք առ ի գիտութիւն ներկայացնում ենք մեր հայրենակիցներին.

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։