×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
27/11/2016 - 12:20

Յանուն վերհամայնքային նպատակների...

Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի Կենտրոնական Ընտրական յանձնախմբի կողմից հրապարակւած ընտրութիւնների արդիւնքները վկայում են այն մասին, որ «Կայուն համայնք» կարգախօսով ընտրարշաւին մասնակցած թեկնածուները յաջողել են համայնքի անդամների մեծամասնութեան քւէները իրենց օգտին գրանցել:

Դ. Մ.


Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի Կենտրոնական Ընտրական յանձնախմբի կողմից հրապարակւած ընտրութիւնների արդիւնքները վկայում են այն մասին, որ «Կայուն համայնք» կարգախօսով ընտրարշաւին մասնակցած թեկնածուները յաջողել են համայնքի անդամների մեծամասնութեան քւէները իրենց օգտին գրանցել:
Ոչ այնքան թէժ ընտրապայքարի արդիւնքում, ահա, ձեւաւորւել է համայնքի բարձրագոյն ատեանը՝ Պատգամաւորական ժողովը, որն արտացոլելու է միեւնոյն համայնքի մեծամասնութեան ազգային-հասարակական ուղղութիւնը, որն կայուն լինելուց բացի բնորոշելի է կարող լինել՝ համերաշխութեամբ, համագործակցութեամբ ու համայնքային ընդհանուր նպատակների շուրջ համախմբւածութեան գիտակցութեամբ:
Նախընտրական շրջանում ասել ենք, այժմ եւս ընդգծում ենք, որ մեծամասնական թէ՛ փոքրամասնական, անկախական թէ՛ անհատֆրակցիական տարանջատումներին չպէտք է ինքնանպատակ ընթացք հաղորդել. քանզի նախ՝ դրանք մեր համայնքի (առհասարակ Սփիւռքեան համայնքների) համար այսպէս ասած՝ թանկ հաճոյքներ են եւ ապա՝ նոյն համայնքը կոտորակումների տանող բաժանարար գծեր, որոնք ինչ խօսք՝ շեղելու են նոյն համայնքին՝ նպատակամէտ համընդհանուր շահերի ուղղութիւններից:
Ասել ենք, այժմ եւս երիցս կրկնում-ընդգծում ենք, որ ոչ թէ լոզունգային, այլեւ գործնական-տրամաբանական միասնութեամբ է հնարաւոր մեր սեփական թեմի ու համայնքի առջեւ ծառացած մարտահրաւէրները խելամտօրէն դիմագրաւել եւ յանուն վերհամայնքային նպատակների՝ յաղթահարել դրանք:
Ահաւասիկ, համոզւած ենք, որ մեր գիտակից համայնքը միեւնոյն գերնպատակներից ելնելով է իր մանդատին արժանացրել պատգամաւոր ընտրեալներին, վստահ լինելով, որ վերջիններս էլ կը փոխհատուցեն իրեն՝ համերաշխ, սրտցաւ, ազնիւ ու անաչառ ծառայութեամբ:
Ողջոյն՝ նորընտիր Պատգամաւորական ժողովին.
Յարգանք՝ թեհրանահայ գիտակից համայնքին ու հասարակական լայն խաւերին...:

Յարակից լուրեր