Հա

Օրակարգ

29/11/2016

Ռոհանին եւ Պուտինը քննարկել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներ

Դոկտ. Հասան Ռոհանիի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած հեռախօսազրոյցի ընթացքում, երկու առաջնորդները քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին առնչւող թեմաներ:
Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ նշելով, որ զրոյցի ընթացքում Հանրապետութեան նախագահն իր գոհունակութիւնն է յայտնել յատկապէս տնտեսական ոլորտում, երկու երկրների դինամիկ զարգացող յարաբերութիւնների կապակցութեամբ:

«ԱԼԻՔ» - Դոկտ. Հասան Ռոհանիի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած հեռախօսազրոյցի ընթացքում, երկու առաջնորդները քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին առնչւող թեմաներ:
Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ նշելով, որ զրոյցի ընթացքում Հանրապետութեան նախագահն իր գոհունակութիւնն է յայտնել յատկապէս տնտեսական ոլորտում, երկու երկրների դինամիկ զարգացող յարաբերութիւնների կապակցութեամբ:
Անդրադառնալով տարածաշրջանում՝ յատկապէս Սիրիայում ահաբեկչութեան դէմ, երկու երկրների համատեղ պայքարի թեմային, դոկտ. Ռոհանին կարեւորել է այդ համագործակցութեան «պատմութիւն կերտող» արդիւնքների մասին եւ ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգաւորումը չունի որեւէ այլընտրանք:
Հեռախօսազրոյցի ընթացքում, Վլադիմիր Պուտինը նշել է, որ տարածաշրջանային հիմնախնդիրների կարգաւորման գործում Իրանն ու Ռուսաստանը կան եւ կը մնան դաշնակից գործընկերներ՝ շեշտելով, որ այդ համագործակցութիւնը յատկապէս կը շարունակւի այնքան ժամանակ՝ քանի դեռ Սիրիայի ժողովուրդն ամբողջովին չի փրկւել ահաբեկիչների ճիրաններից:
Անդրադառնալով էներգետիկ միջազգային շուկայում նաւթի գների տատանումներին, երկու գործընկերները կարեւորել են նաւթ արտահանող երկրների համադրւած աշխատանքը՝ իրենց պատրաստակամութիւնը յայտնելով այդ ասպարէզում լիարժէք համագործակցութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։