Հա

Օրակարգ

03/12/2016 - 11:50

Դոկտ. Կարէն Խանլարեան.- «Իրանի դէմ պատժամիջոցների չեղարկումից յետոյ Հայաստանին առանձնայատուկ գործընկերոջ դեր է վերապահւում»

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի կարծիքով՝ զարգացման բաւականին լուրջ հեռանկարներ կան յետբանակցային Իրանի եւ Հայաստանի միջեւ:
«tert.am»-ի հետ զրոյցում նա ասաց. «Այն համաձայնութիւնները, որ Իրանն ունեցաւ Արեւմուտքի հետ, բաւականին լուրջ հեռանկարներ են բացում Իրանի համար, եւ այդ համատեքստում Հայաստանի համար բաւականին լուրջ փոփոխութիւններ են սպասւում»:

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի կարծիքով՝ զարգացման բաւականին լուրջ հեռանկարներ կան յետբանակցային Իրանի եւ Հայաստանի միջեւ:
«tert.am»-ի հետ զրոյցում նա ասաց. «Այն համաձայնութիւնները, որ Իրանն ունեցաւ Արեւմուտքի հետ, բաւականին լուրջ հեռանկարներ են բացում Իրանի համար, եւ այդ համատեքստում Հայաստանի համար բաւականին լուրջ փոփոխութիւններ են սպասւում»:
Անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտօնական այցին Հայաստան եւ դիտարկմանը, թէ բաւական առեղծւածային են պահւում նրա այցելութեան հանգամանքները՝ անգամ մինչ այժմ նրա այցի ամսաթւի մասին չի խօսւում, Կարէն Խանլարեանը պատասխանեց. «Կարծում եմ՝ տեխնիկական խնդիր է, ոչ աւելին»:
Նա նշեց, որ չի կարծում, որ Հասան Ռոհանիի՝ Հայաստան այցի անընդհատ յետաձգւելը կապւած էր Ադրբեջանի հետ նրա յարաբերութիւնների, ադրբեջանական սպառնալիքների հետ:
«Թուրքիան Իրանի համար աւելի լուրջ ֆակտոր է, բայց նոյնիսկ Թուրքիայի սպառնալիքները Իրանի պէս երկրին չեն կարող կանգնեցնել որեւէ որոշում կայացնելուց»,- ասաց նա:
Իրանահայ պատգամաւորը նկատեց, որ իսկապէս հիմնականում Իրան-Հայաստան յարաբերութիւնների ֆոնին ընդգծւում են Հայաստանի ստացած օգուտները, բայց ըստ նրա, երկու երկրների համագործակցութիւնը փոխշահաւէտ է:
«Հայաստանը Իրանի համար ալտերնատիւ երկիր է, եւ Իրանը չի կարող անտարբեր լինել Հայաստանի նկատմամբ: Իրանը շահագրգռւած է իր յարաբերութիւնները Հայաստանի հետ զարգացնելու ուղղութեամբ»,- ասաց Կարէն Խանլարեանը:
Նա նաեւ նկատեց, որ Իրան-Հայաստան յարաբերութիւնները հիմնականում համեմատւում են Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների հետ. «Մեզ Իրանի արտգործնախարարութիւնից, նաեւ վերլուծաբանները յաճախ են վստահեցնում, որ այս երեք յարաբերութիւններն իրարից անկախ են: Այսինքն՝ հայ-իրանական յարաբերութիւնները չեն կարող վատ ազդել, օրինակ՝ թուրք-իրանական յարաբերութիւնների վրայ եւ հակառակը»:
Ըստ Կարէն Խանլարեանի՝ հայ-իրանական յարաբերութիւնները բազմավեկտոր են. «Զարգանում են տնտեսական յարաբերութիւնները, փոխադրումների առումով Հայաստանը Իրանի համար լաւ այլընտրանք է, ռազմավարական, անվտանգութեան հետ կապւած եւս համագործակցութիւն կայ, ահաբեկչութեան դէմ պայքարի հարցում շատ մեծ համագործակցութիւն կայ Հայաստանի եւ Իրանի միջեւ»:
Իրանում Հայաստանի դեսպան Արտաշէս Թումանեանը մտավախութիւն էր յայտնել, որ Իրանի դէմ պատժամիջոցների չեղարկումից յետոյ այդ երկրի համար կը բացւեն աշխարհի դռները, գուցէ Հայաստանը մնայ ստւերում: Իրանահայ պատգամաւորը կիսեց դեսպանի մտահոգութիւնը:
«Ես էլ մտահոգութիւններ ունեմ՝ դրանք արդեօք կարող են յանգեցնել Հայաստանի անտեսմանը կամ աւելի քիչ դեր ունենալուն: Բայց այսօրւայ փաստերով պէտք է ասեմ, որ Իրանը դեռ ամբողջ աշխարհի համար չի բացւել: Այդ պատժամիջոցներն անմիջապէս չեն վերանալու, Իրանն անմիջապէս ամենաբարձր մակարդակով չի մտնի առեւտրային յարաբերութիւնների մէջ: Այս ամբողջ անցումային ժամանակաշրջանում Հայաստանին առանձնայատուկ դեր է վերապահւում, այս պատժամիջոցների չեղարկումից յետոյ Հայաստանը չի կորցնի իր ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • Հայաստանը արտակարգ իրավիճակում տարհանման գործողութիւններ իրականացնելու փորձ է վաստակել
    Հայաստանը արտակարգ իրավիճակում տարհանման գործողութիւններ իրականացնելու փորձ է վաստակել

    «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

  • Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը
    Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը

    «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մէկը «Աւրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացւի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միաւորելով աշխարհի առաջատար մասնագէտներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարութեան ոլորտներից:

  • Կ. Խանլարեան. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակազդի»
    Կ. Խանլարեան. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակազդի»

    Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը պատասխանելով Սիրիայի հիւսիսային տարածքներ ներխուժած Թուրքիայի բանակի զինեալ գործողութիւնների կապակցութեամբ, իրանական խոշոր ԶԼՄ-ներից «ՖԱՐՍ»-ի հարցերին, դատապարտել է երեւոյթը եւ թուրքական կողմի գործողութիւնները վերագրել է այդ երկրի ծաւալապաշտական նկրտումների էութեանը եւ կարեւորել, որ խնդիրը վերլուծելու համար պէտք է յիշել մինչ այդ Սիրիայի դէմ կատարած Թուրքիայի ոտնձգութիւններն ու ներխուժումը, որոնք ուշադրութեան են արժանի մի քանի տեսանկիւններից.

  • Պակիստանի վարչապետը պաշտօնական այցով Թեհրանում է
    Պակիստանի վարչապետը պաշտօնական այցով Թեհրանում է

    Պակիստանի վարչապետ Էմրան Խանն, այսօր հոկտեմբերի 13-ին պաշտօնական այցով Իրան է ժամանել:

  • Հայաստան տէ՞րն է սփիւռքահայու իրաւունքին
    Հայաստան տէ՞րն է սփիւռքահայու իրաւունքին

    Հայրենիքի գոյութեան եւ գոյատեւման պաշտպանը իր ժողովուրդն է։ Ժողովուրդին բարօրութեան եւ ապահովութեան պաշտպանը հայրենիքն է։ Այս հիմնական ու փոխադարձ սկզբունքէն շեղող հայրենիքն ու իր ժողովուրդը դատապարտուած են պարտութեան, մինչեւ իսկ անէացման։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։