Հա

Օրակարգ

04/12/2016 - 12:30

Բարի խաբրիկներ հալէպից...

Վերջին օրերին Սիրիայի Հալէպ քաղաքում տեղի ունեցող սաստիկ կռիւների հետեւանքով նոր քանդումներ ու աւերացումներ եղան եւ հարիւրաւոր անմեղ քաղաքացիներ զոհ գնացին ահաբեկիչների վայրագութիւններին:

Վերջին օրերին Սիրիայի Հալէպ քաղաքում տեղի ունեցող սաստիկ կռիւների հետեւանքով նոր քանդումներ ու աւերացումներ եղան եւ հարիւրաւոր անմեղ քաղաքացիներ զոհ գնացին ահաբեկիչների վայրագութիւններին:
Հալէպի հայ գաղութի եւ ընդհանրապէս սիրիահայ գաղութի մասին աւելին իմանալու համար թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ս.թ. երեքշաբթի եւ չորեքշաբթի (29 եւ 30 նոյեմբերի) օրերին հեռախօսային հաղորդակցութեամբ կապ է հաստատել Բերիոյ թեմի առաջնորդ Տ. Շահան արք. Սարգսեանի եւ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանի հետ: 161204a03a161204a03bՍրբազան Հայրը նրանց է փոխանցել Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան, մարմինների եւ ընդհանրապէս ժողովրդի մտահոգութիւնն ու սրտագին աղօթախառն բարեմաղթութիւնները: Բերիոյ թեմի առաջնորդ Սրբազան Հայրն ու սիրիահայութեան պատգամաւորը յայտնել են, որ հայ գաղութը տակաւին դիմանում ու կառչած է մնում իր ծննդավայր հայրենիքին, իսկ այս օրերին սիրիական բանակի եւ իր դաշնակիցների արձանագրւած յաջողութիւնները Հալէպում առիթ տւեցին, որ վերաբացւեն մեր դպրոցները, հայոց ազգային ծերանոցը ազատագրւի զինեալներից եւ յոյս են յայտնել, որ շուտով ամբողջ Հալէպ քաղաքը ազատագրւելու է ահաբեկիչ զինեալներից: Նրանք իրենց երախտագիտութիւնն են յայտնել թեհրանահայութեան եւ ողջ հայութեան, որ տագնապալի այս օրերին զօրակցեցին սիրիահայութեանը եւ յատկապէս հալէպահայութեանը:

Թղթակից

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։