Հա

Օրակարգ

05/12/2016 - 12:30

Նախագահ Ռոհանիի Հայաստան այցին ընդառաջ...

Հայաստանի Հանրապետութեան էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարի գլխաւորութեամբ (Իրան-Հայաստան միջկառավարական յանձնաժողովի հայկական կողմի նախագահ) Իրան է այցելել հայաստանեան ներկայացուցչական պատւիրակութիւն, որն երէկ ու այսօր Թեհրանում հետեւողական քննարկումբանակցութիւններ է վարել իրանցի իր գործընկերներ-պատասխանատուների հետ:

Դ. Մ.


Հայաստանի Հանրապետութեան էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարի գլխաւորութեամբ (Իրան-Հայաստան միջկառավարական յանձնաժողովի հայկական կողմի նախագահ) Իրան է այցելել հայաստանեան ներկայացուցչական պատւիրակութիւն, որն երէկ ու այսօր Թեհրանում հետեւողական քննարկումբանակցութիւններ է վարել իրանցի իր գործընկերներ-պատասխանատուների հետ: Էներգետիկ ու տնտեսա-քաղաքական, բնապահպանութեան, տրանսպորտի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտներին առնչւող երկուստեք փոխյարաբերութիւններին նոր ու ծաւալուն ընթացք հաղորդելու Իրան-Հայաստան միջկառավարական աշխատանքները վերջին ամիսներին, ինչ խօսք աւելի արագընթաց բնոյթ են կրել, փոխադարձ աշխատանքային այցերի շնորհիւ: 

Հայաստանի պատւիրակութեան այս այցելութիւնը աւելիով է կարեւորւում նրանով, որ կայանում է ԻԻՀ նախագահ Ռոհանիի Հայաստանի Հանրապետութիւն պաշտօնական այցի նախօրեակներին, երբ անհրաժեշտ են ինչպէս պրոտոկոլային, այնպէս էլ բացառիկ փոխհամաձայնութիւններ՝ բարձրակարգ այցելութեան առանձնայատկութիւնն երաշխաւորելու համար:

Առանձնայատուկ, քանզի ԻԻՀ նախագահի Հայաստանի Հանրապետութիւն այցելութեանը գրեթէ զուգահեռ Բաքւի իշխանաւորները պաշտօնապէս հիւրընկալելու են սիոնիստական վարչակարգի ղեկավար Նաթանիահուին...
Թէեւ Իրանի դէմ Ադրբեջանի նմանօրինակ քաղաքական ծամածռութիւնները նորութիւն չեն, բայցեւայնպէս Իրանի յատկապէս արտաքին քաղաքական գերատեսչութեան ստրատեգները հէնց երկրի ազգային-պետական շահերից ելնելով պարտաւորութիւն ունեն անելու ոչ միայն համարժէք հետեւութիւններ, այլեւ դրանք բարձրաձայնեն՝ խուսափելով պահպանողականվերապահ գործելաոճից..., ճիշտ այնպէս, ինչպէս օրերս ցուցաբերեց արեւելեան Ատրպատականում հոգեւոր առաջնորդ Խամենէիի ներկայացուցիչ այաթ. Շաբեսթարին, որն էլ ուղղակիօրէն Բաքւի իշխանաւորներից պահանջել է չեղարկել Նաթանիահուի այցելութիւնը...:
Մինչ այդ, սակայն, մեծ յուսավառութեամբ սպասում-ընդառաջ ենք գնում ԻԻՀ նախագահ դոկտ. Ռոհանիի՝ իրական բարեկամ ու հարեւան երկիր Հայաստան պաշտօնական այցելութեանը, յանուն երկու հինաւուրց ժողովրդի կապերի ամրապնդման ու անսասանութեան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։