Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 07 Դեկտեմբերի 2016 12:10

Կարօ Փայլանը Թուրքիայի փոխվարչապետին «գեաւուր» արտայայտութեան համար հարցեր է յղել

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնը հարցում է ուղարկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին՝ պահանջելով պարզաբանել, թէ ինչ է նկատի ունեցել «գեաւուր» արտայայտութեամբ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին «ֆէսյբուք»-եան իր էջում գրառում է կատարել կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը:

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնը հարցում է ուղարկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին՝ պահանջելով պարզաբանել, թէ ինչ է նկատի ունեցել «գեաւուր» արտայայտութեամբ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին «ֆէսյբուք»-եան իր էջում գրառում է կատարել կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը:
«Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի «գեաւուր» արտայայտութեան վերաբերեալ նրան հարցում ենք ուղարկել եւ հետեւեալ հարցադրումներն արել.
1- Չէք մտածում, որ նւաստացրել էք քրիստոնէական համայնքին, որի անդամներից մէկն էլ ես եմ, եւ Թուրքիայի ոչ-մուսուլման ժողովուրդներին «գեաւուր» բառը կիրառելով, որը Թուրքական լեզւագիտական ընկերութեան համաձայն նշանակում է «անկրօն» կամ «մուսուլման չհանդիսացող որեւէ մէկը», լեզւաբան Սեւան Նիշանեանի բառարանի համաձայն՝ «կրակապաշտ» կամ «մուսուլման չհամարւող» իմաստն ունի, շատ ասացւածքներում եւ արտայայտութիւններում օգտագործւում է նւաստացնող իմաստով, իսկ ժողովրդի շրջանում կիրառւում է բացասական իմաստով:
2- Ի՞նչ էք կարծում, ձեր խօսքերը չեն համարւո՞ւմ ատելութեան խօսք՝ այն պարագայում, երբ ընդունւած է որպէս այդպիսին ընդունել «որեւէ խմբին կամ անձին ռասսայական, սեռական, տարիքային, ազգային, կրօնական պատճառով ստորացնելը կամ սպառնալից լեզւով խօսալը»:
3- Աչքի առաջ ունենալով այն, որ նմանօրինակ արտայայտութիւնները վերածւում են ատելութեան յանցագործութիւնների՝ ինչ կարծիքի էք, կարո՞ղ է ձեր ելոյթը պատճառ դառնալ ատելութեան հողի վրայ գործւած յանցագործութիւնների»:
Յիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Քասթամոնու քաղաքում դեկտեմբերի 4-ին ելոյթի ժամանակ յայտարարութիւն էր արել, որը տարբեր քննարկումների պատճառ էր դարձել: Փոխվարչապետը մասնաւորապէս ասել էր. «Մեզ համար անկախութիւնը գեաւուրին «գեաւուր» ասելով նրա դիմաց կանգնել կարողանալն է»:

«tert.am»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։