Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 08 Դեկտեմբերի 2016 12:20

ՄԻԵԴ-ում Սիսի կաթողիկոսարանի կալւածքների վերադարձի հայցի քննումը կարող է տեւել 4-5 տարի

Սիսի կաթողիկոսարանի կալւածքների վերադարձի խնդրով Մարդու իրաւունքների Եւրոդատարան ներկայացւած հայցի քննարկումն ու վերջնական որոշման ընդունումը կարող է տեւել մի քանի տարի: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին Բրիւսէլում հրաւիրւած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է գործի փաստաբան Փայամ Ախաւանը, ով միջազգային իրաւունքի մասնագէտ է եւ Մոնրէալի ՄըքԳիլ համալսարանի պրոֆեսոր:

Սիսի կաթողիկոսարանի կալւածքների վերադարձի խնդրով Մարդու իրաւունքների Եւրոդատարան ներկայացւած հայցի քննարկումն ու վերջնական որոշման ընդունումը կարող է տեւել մի քանի տարի: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին Բրիւսէլում հրաւիրւած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է գործի փաստաբան Փայամ Ախաւանը, ով միջազգային իրաւունքի մասնագէտ է եւ Մոնրէալի ՄըքԳիլ համալսարանի պրոֆեսոր:
«Մարդու իրաւունքների Եւրոդատարանը տարեկան քննում է տասնեակ հազարաւոր գործեր: Հաշւի առնելով դատարանի զբաղւածութիւնը՝ կարծում ենք, որ մեր դիմումի քննարկումը եւ որոշման ընդունումը կարող է տեւել 4-5 տարի: Սակայն մենք արդարութեան հաստատման համար սպասել ենք 100 տարի, հետեւաբար կարող ենք սպասել եւս 4-5 տարի»,- նշել է փաստաբանը:
Անդրադառնալով գործի պատմութեանը՝ նա ընդգծել է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը երկու անգամ՝ 2011 եւ 2013 թւականներին յատուկ նամակով դիմել է այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին՝ պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի կալւածքը, սակայն նրա դիմումներն անպատասխան են մնացել: Աւելի ուշ, երբ գործը յանձնւել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, վերջինս որոշել է անգամ ընթացք չտալ գործին: Փաստաբանը պատմել է, որ Թուրքիայում ամէն կերպ չի թոյլատրւել եւ արգելւել է Սիսի կաթողիկոսարանի սեփականութեան փաստաթղթերի ուսումնասիրութիւնը: «Մեզ չեն թոյլատրել տեսնել, թէ ինչպէս է այն գրանւած: Հաւատացած եմ, որ արգելել են, քանի որ թաքցնելու բան ունեն»,- ընդգծել է նա:
Փայամ Ախաւանը, պատասխանելով ներկայ եգիպտացի լրագրողի հարցին, թէ արդեօք կարող է Եւրոմիութեան եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները, պայմանաւորւած նաեւ փախստականների հարցով, բացասաբար ազդել գործի ընթացքի վրայ՝ համոզմունք է յայտնել, որ քաղաքական խնդիրները տւեալ գործի վրայ ազդեցութիւն չեն թողնի: Փաստաբանը յիշեցրել է նաեւ, որ Թուրքիան մինչ օրս կատարել է իր վերաբերեալ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները:
«Այս գործը իւրայատուկ կարեւորութիւն ունի: Փաստարկները, որոնք դրւած են դատարանի առջեւ, մեծ հարցերի պատճառ են դառնալու: Թուրքիայի կառավարութեան շահերից է բխելու լուծել խնդիրը, նախքան դա կանի դատարանը»,- համոզմունք է յայտնել Ախաւանը:
Մամուլի ասուլիսին ներկայ են օտարերկրեայ լրագրողներ, ինչպէս նաեւ Բելգիայի ֆրանսախօս խորհրդարանի պատգամաւորներ:

«armenpress.am»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։