Հա

Օրակարգ

Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2016 13:00

Ինչպէս են ռուս-իրանական շահերը համընկնում «հայկական ենթատարածաշրջանում»

Ռուս-իրանական յարաբերութիւններին նւիրւած ծաւալուն վերլուծական անդրադարձ է գրել ռուսական «fmgnews.info» տեղեկատւական վերլուծական կայքը:
Աղբիւրը նշում է, որ տարածաշրջանային՝ մասնաւորապէս, ԼՂ-ի հիմնախնդրի պարագայում Իրանը, ինչպէս Ռուսաստանը շեշտը դնում է «միջնորդական գործառոյթների վրայ»՝ ձգտելով ապահովել «հակամարտող կողմերի ուժերի հաւասարակշռութիւնը»:

«Ռուսաստանի եւ Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեծ մասամբ համընկնում են հայկական ենթատարածաշրջանում, որը մենք դիտարկում ենք շատ աւելի լայն, քան թէ ներկայ անկախ Հայաստանի տարածքն էր,- նշում է հեղինակը:
Աղբիւրը շեշտում է, որ Հայաստանը Ռուսաստանի աւանդական քրիստոնեայ դաշնակիցն է:
«Իրանի հետ հայերին կապում են բազմաթիւ պատմական շահեր, որոնց հիմքում ընկած է Իրանի եւ Թուրքիայի բազմամեայ մրցակցութիւնը»,- գրում է «fmgnews.info»-ն:
Հեղինակը գրում է, որ Հայոց Ցեղասպանութեան իրագործումից ի վեր Թուրքիան արտաքին յարաբերութիւններում հանդիսանում է հայութեան համար «ամենաանընդունելի սուբիեկտը»:
«Թուրքիայի նկատմամբ փոխադարձ հակակրանքը Հայաստանին եւ Իրանին վեր է ածում աշխարհաքաղաքական դաշնակիցների: Հէնց այս պատճառով է, որ Իրանը ակտիւօրէն պաշտպանում է Հայաստանի շահերը եւ Լեռնային Ղարաբաղի յատուկ կարգավիճակը»,- նշում է հեղինակը:
«Ոչ պակաս կարեւոր է, որ Հայաստանը, գտնւելով ռուսական ազդեցութեան գօտում, կարող է վերահսկել եւ ակտիւօրէն ներազդել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա նաւթամուղի հաւանական կառուցման գործընթացի վրայ»,- գրում է «fmgnews.info»-ն՝ յաւելելով, որ հայկական զինւած ուժերը հանդիսանում են Բաքւի արտաքին քաղաքականութեան վրայ ազդեցութեան նշանակալի լծակներից մէկը:
Ըստ հեղինակի՝ այս տեսանկիւնից Մոսկւան շահագրգռւած է վերոնշեալ «նաւթային հարցը» ուղղակիօրէն կապել ԼՂ-ի հակամարտութեան հետ եւ աջակցել հայկական կողմին:

«panorama.am»

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։