Հա

Օրակարգ

Կիրակի, 11 Դեկտեմբերի 2016 11:50

Դաւիթ Բաբայեան.- «Ժամանակն է, որ հասցէական նշւեն յայտարարութիւնները»

Համանախագահների յայտարարութիւնն, ըստ էութեան եւ հետաքրքիր էր, եւ դրական, իսկ ինչ վերաբերում է դրականին, ապա շատ կարեւոր է, որ նրանք դատապարտել են ապրիլեան պատերազմը:
Այս մասին, «panorama.am»-ի թղթակցի հետ զրոյցում, ասել է Արցախի Հանրապետութեան նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեանը:

Համանախագահների յայտարարութիւնն, ըստ էութեան եւ հետաքրքիր էր, եւ դրական, իսկ ինչ վերաբերում է դրականին, ապա շատ կարեւոր է, որ նրանք դատապարտել են ապրիլեան պատերազմը:
Այս մասին, «panorama.am»-ի թղթակցի հետ զրոյցում, ասել է Արցախի Հանրապետութեան նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեանը:
«Սա նշանակում է, որ կարեւորւում է խաղաղ կարգաւորումը եւ անընդունելի են համարում ցանկացած ուժային տարբերակ: Կարեւոր է նաեւ, որ կոշտ ձեւակերպումով են դատապարտել վայրագութիւնները, բարբարոսութիւնները, եւ այլն»,- նշեց նա:
Բաբայեանի համոզմամբ, իհարկէ, ակնյայտ է, որ դրանք վերաբերում են ադրբեջանական կողմին, սակայն միւս կողմից, արդէն պահն է, որ հասցէական նշւեն յայտարարութիւնները:
«Եթէ հասցէական չեն, ապա նշանակում է, որ յանցագործը, տւեալ դէպքում՝ Ադրբեջանը, առիթից օգտւում է: Ուստի կոչ ենք անում, որ աւելի հասցէական հնչեն յայտարարութիւնները, մանաւանդ, որ բոլոր փաստերը մեր կողմից ներկայացւել են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակին եւ տարբեր միջազգային ատեաններին տեսագրութիւնների, լուսանկարների ու փաստական այլ տւեալների ձեւով»,- մանրամասնեց Բաբայեանը:
Համբուրգում կայացած 3+2 ձեւաչափով կայացած հանդիպումները Բաբայեանը կարեւորեց, քանզի հանդիպումները խաղաղ գործընթացի մաս են կազմում:
«Ցանկացած հանդիպում կարեւոր է, դրական է, քանզի խաղաղ գործընթացի մի մաս է: Ընդհանրապէս ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորումը պէտք է դիտարկենք երկու հարթութիւնում: Առաջինը խաղաղութեան եւ կայունութեան պահպանումն է տարածաշրջանում, իսկ միւսը՝ բուն կարգաւորումն է: Քանի որ կողմերն ունեն բոլորովին իրարամերժ մօտեցումներ, աւելին՝ Ադրբեջանը շարունակում է սաստկացնել իր ֆաշիստական հռետորաբանութիւնը եւ քաղաքականութիւնը, ապա այդ հանդիպումներից ակնկալել տեղաշարժեր բուն կարգաւորման գործընթացում, դեռեւս վաղաժամ է, հետեւաբար նման հանդիպումների կարեւորութիւնը տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանման տեսանկիւնից են արժեւորւում»,- ասաց Բաբայեանը:

«artsakhpress.am»

Յարակից Հրապարակումներ

  • Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զօրավարժութիւններ են իրականացնելու
    Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զօրավարժութիւններ են իրականացնելու

    Թուրքիայի եւ Ադրբեջանի զինւած ուժերը պատրաստւում են համատեղ զօրավարժութիւններ իրականացնել:

  • ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում
    ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում

    «Արտասահմանեան 3 այցելութիւն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպւել է Հայ Դատի կառոյցների կողմից՝ 2016 թւականին Եւրոպա եւ 2017 թւականին ԱՄՆ»,- ասաց Ռուբէն Մելիքեանը՝ ներկայացնելով ԱՄՆ այցելութեան ընթացքն ու արդիւնքները: ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ջանքերով 10 օրւայ ընթացքում 38 հանդիպում էր կազմակերպւել բուհերի ուսանողների, իրաւապաշտպանների, Սփիւռքի կառոյցների եւ լրագրողական շրջանակների հետ:

  • Նոր մեղադրանքներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից ձայների գնման առնչութեամբ
    Նոր մեղադրանքներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից ձայների գնման առնչութեամբ

    Ադրբեջանցի դիւանագէտ, այլախոհ Արիֆ Մամադովը պնդում է, որ Եւրոպայի խորհրդում երկրի պատւիրակութեան անդամը 30 միլիոն եւրոյի ծախսեր պէտք է կատարէր դրա կառոյցներում՝ այդ թւում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լաբբինգի համար:

    «Նշւում էր, որ այս գումարը նախատեսւած է եղել պատւիրակութիւններին եւ ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար»,- ասել է նա «The Guardian»-ին:

  • Ինչու են Ֆրանսիայի նախագահի պաշտօնի թեկնածուները Հայաստանին «վերադարձնում» Արցախը
    Ինչու են Ֆրանսիայի նախագահի պաշտօնի թեկնածուները Հայաստանին «վերադարձնում» Արցախը

    Բանն այն է, որ թէ՛ Լը Պէնի եւ թէ՛ Ֆիոնի այս յայտարարութիւնների նպատակը բաւականին կազմակերպւած, ազգային ընդգծւած դիմագիծ ունեցող հայկական համայնքի համակրանքը շահելն է: Թեկնածուների միջեւ մրցակցութիւնն այնքան սուր է, իսկ ընտրութիւնների արդիւնքներն` այնքան անկանխատեսելի, որ նրանցից իւրաքանչիւրը կենաց-մահու կռիւ է տալիս իւրաքանչիւր քւէի համար:

  • Ֆրանսուա Ֆիոն. «Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձեց ուժով գրաւել ԼՂ-ն»
    Ֆրանսուա Ֆիոն. «Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձեց ուժով գրաւել ԼՂ-ն»

    «Այսօր բոլոր ֆրանսահայ համաքաղաքացիներն անհանգիստ են, եւ ես նոյնպէս, որովհետեւ ԼՂ տարածաշրջանը վառոդով տակառ է: Չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Ստալինի մեղաւորութիւնն է, ով 1921-ին կամայականօրէն անջատել է այն Հայաստանից յօգուտ Ադրբեջանի: Այժմ չկայ այլ ընտրութիւն, քան ՄԱԿ-ի միջոցով գտնել խաղաղ եւ երկարատեւ լուծում»,- ասել է Ֆիոնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։