Հա

Օրակարգ

12/12/2016

Դոկտ. Լարիջանի.- «Իրանը չի ցանկանում տարածաշրջանին պարտադրել սեփական հեգեմոնիան»

Երէկ՝ դեկտեմբերի 11-ին մեկնարկել է «Երկխօսութիւն, վստահութիւն, փոխգործակցութիւն՝ յանուն անվտանգութեան եւ համատեղ զարգացման» թեմայով «Թեհրանի անվտանգութեան խորհրդաժողով»-ը:
Խորհրդաժողովի բացման արարողութեանը ելոյթով հանդէս է եկել Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին՝ ներկայացնելով Իրանի արտաքին քաղաքականութեան միջազգային եւ տարածաշրջանային ռազմավարական սկզբունքները:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ դեկտեմբերի 11-ին մեկնարկել է «Երկխօսութիւն, վստահութիւն, փոխգործակցութիւն՝ յանուն անվտանգութեան եւ համատեղ զարգացման» թեմայով «Թեհրանի անվտանգութեան խորհրդաժողով»-ը:
Խորհրդաժողովի բացման արարողութեանը ելոյթով հանդէս է եկել Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին՝ ներկայացնելով Իրանի արտաքին քաղաքականութեան միջազգային եւ տարածաշրջանային ռազմավարական սկզբունքները:
Խօսելով Արեւմտեան Ասիայի աշխարհաքաղաքական կարեւորութեան եւ նշանակութեան մասին՝ դոկտ. Լարիջանին ծանրացել է կարդինալ այն մարտահրաւէրների վրայ, որոնք այսօր սպառնում են կարեւորագոյն այս տարածաշրջանի խաղաղութիւնը, կայունութիւնն ու անվտանգութիւնը: Նա յատուկ ընդգծել է, որ տարածաշրջանի երկրներն ունեն քաղաքական անհրաժեշտ տարողութիւնը՝ լուծելու առկայ մարտահրաւէրները. «Անառողջ մրցակցութիւնը, սեփական հեգեմոնիան հաստատելու մասին ցնորքները եւ կայսրութիւնների հետ կապւած անցեալի յուշերը, սակայն, խոչընդոտում են տրամաբանւած քաղաքական գործընթացները»,- նշել է նա:
Դոկտ. Լարիջանին յատուկ ընդգծել է, որ Իրանը երբեւէ չի ցանկանում տարածաշրջանում հաստատել իր հեգեմոնիան. «Այլ, ընդհակառակը, Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմավարութեան տրամաբանութիւնը հիմնւած է իսլամական երկրների համախմբման սկզբունքի եւ Իսրայէլի դէմ պայքարի հիման վրայ»,- յայտնել է Իսլ. խորհրդարանի խօսնակը:
Նա նշել է, որ աւարտւել է կայսրութիւնների դարաշրջանը եւ անհնար է սեփական հեգեմոնիան կառուցել այդ տրամաբանութեան հիման վրայ. «Իրանը ոչ միայն չի ձգտում վերականգնելու սեփական կայսրութիւնը, այլ, ընդհակառակը, դէմ է կայսերական մտածողութեանը եւ պատմական հեգեմոնիայի վերականգնման փորձերին: Հեգեմոնիան, եթէ կառուցւի գաղափարախօսութեան եւ հաւատամքի հիման վրայ, ապա կարող է դիմակայել քաղաքական եւ անվտանգութեան փորձութիւններին: Սեփական շահերի վրայ կառուցւած հեգեմոնիան, սակայն, տարածաշրջանային հիմնախնդիրների նկատմամբ քաղաքական տհաս մօտեցման ապացոյցն է»,- եզրակացրել է դոկտ. Լարիջանին:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները
    Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները

    Օրերս Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունօ Լը Մերը ցաւով յայտարարել է, որ ֆրանսիական մի քանի խոշոր ընկերութիւններ, որոնք միջուկային համաձայնութիւնից յետոյ սկսել էին գործունէութիւն ծաւալել Իրանում, հնարաւոր է՝ չկարողանան այլեւս շարունակել իրենց հետագայ համագործակցութիւնն ու դուրս գան իրանական շուկայից։ Պատճառն, ըստ Ֆրանսիայի գլխաւոր ֆինանսիստի, իհարկէ, ամերիկեան նախատեսւող պատժամիջոցներն են։ 

  • Ֆերնանդօ Հիերօն վստահեցրել է, որ Իսպանիան չի թերագնահատի Իրանին
    Ֆերնանդօ Հիերօն վստահեցրել է, որ Իսպանիան չի թերագնահատի Իրանին

    Իսպանիայի ընտրանու գլխաւոր մարզիչ Ֆերնանդօ Հիերօն ԱԱ-2018-ի շրջանակում Իրանի հաւաքականի դէմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

  • Ռոուհանին Եւրոպա է մեկնում. ի՞նչ էր նա ակնարկում Պուտինին Շանհայի գագաթնաժողովում
    Ռոուհանին Եւրոպա է մեկնում. ի՞նչ էր նա ակնարկում Պուտինին Շանհայի գագաթնաժողովում

    Եւրոպական քաղաքական դաշտում Իրանի աշխուժացումը կանխատեսելի էր այն պահից, երբ պարզ դարձաւ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր չէ տեղի տալ դաշնակիցների ճնշմանը, եւ Վաշինգտոնն իր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ չի չեղարկի, որքան էլ նրան համոզեն Մակրոնն ու Մերկէլը։

  • Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը
    Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը

    Մեր երկրին մէջ տիրող յետյեղափոխական իրավիճակը բեկումնային պահեր ստեղծելու նախադրեալներ կը պարզէ: Արտաքին առումով եթէ յատկապէս նկատի ունենանք կառավարութեան ծրագիրը, վարչապետի ուղերձն ու տարբեր առիթներով կատարած յայտարարութիւնները, արտաքին գործոց նախարարի պատասխանները արտաքին քաղաքականութեան վերաբերող հարցումներուն, հիմնականին մէջ շրջադարձեր չեն նկատուիր. երանգային տարբերութեամբ մը Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անմիջականութեան մասին առաջադրանքներ կը բարձրաձայնուին:

  • Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսւում մատակարարել Հայաստան
    Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսւում մատակարարել Հայաստան

    Թեհրանը կաւելացնի Հայաստան մատակարարւող գազի ծաւալներն ու փոխարէնը հայկական կողմից աւելի շատ էլեկտրաէներգիա կը ստանայ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։